Announcements

Share with us your opinion

How do you assess the role of non-governmental organizations in community development process?
 
Հրավիրում ենք միասին զարգացնել օտար լեզուների իմացությունը PDF Print E-mail

<< Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն >> ՀԿ-ում գործող Եվրոպկան ակումբի  շրջանակներում, հուլիսի 2-ին  տրվել  է   անգլերեն և  իսպաներեն  լեզուների  ուսումնասիրման մեկնարկը , որին արդեն իսկ մասնկացում  են բազմաթիվ ալավերդցի երիտասարդներ :   Եթե կան ցանկացողներ, ովքեր դեռևս չեն հասցրել կամ  նախապես չեն գրանցվել , բայց ցանկություն ունեն մասնակցել ակումբի հանդիպումներին  կարող եք միանալ ստորև նշված հասցեներով և ժամանակացույցով,  երեքշաբթի և հինգշաբթի օրերին,

Անգլերեն լեզու /Սանահին Սարահարթ , թիվ 12 դպրոց /

առավոտյան ժամը 10:00-10:45  երեխաներ ովքեր չգիտեն այբուբենը,

ժամը 10:55-11:40` 9-11 տարեկան երեխաներ / թիվ 12 դպրոց/,

ժամը ` 11:50-12:40 –ը   պարապունքները սկսվում են  12-14 տարեկանների համար/թիվ 12 դպրոց/

Իսպաներեն լեզու /Սանահին սարահարթ,Սայաթ-նովայի անվան թիվ 8 դպրոց/

Read more...
 
Անգլերենի երեկոյան անվճար դասընթացների մեկնարկը տրվում է 2015թ -ի հուլիսի2-ին PDF Print E-mail

2015թ  Հուլիս 2-ից ժամը 18:00-ին ,,Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն,, ՀԿ-ում սկսվում են անգլերենի երեկոյան  անվճար դասընթացները: Բոլոր նրանք ովքեր նախապես գրանցվել են՝ Ձեզ սպասում ենք մեր կենտրոնում, իսկ այն անձիք ովքեր ցանկություն  ունեն  միանալ մեր գրասենյակում իրականացվող  երեկոյան դասընթացներին  կարող են դիմել մեզ հետևյալ հասցեով՝ ք.Ալավերդի, Ջրավազանի 5Ա /հին ուսումնարանի շենք, առաջին հարկ /  կամ զանգահարել  02532443 հեռ. համարով :

 
Ստեղծված իրավիճակին տուր քո լուծումը PDF Print E-mail

2015թ հունիսի  24-ին « Համայնքային  համախմբման և  աջակցության  կենտրոն» ՀԿ-ում տեղի ունեցավ նախապես հայտարարված «Ու՞մ մտքով կանցներ »ինտերակտիվ  ներկայացումը,որը  նվիրված  էր ՄԻԱՎ-ՁԻԱՀ  թեմային: Փոքրիկ ներկայացման միջոցով  տրվեց խնդիրը   մասնակից - հանդիսատեսին  առաջարկվեց տալ իր լուծումը, անմիջականորեն  մասնակցություն  ուենալ ներկայացմանը, լինել  գլխավոր հերոսներից  մեկը և առաջարկել ստեղծված իրավիճակից  դուրս  գալու տարբերակը կամ թե ինչպիսի լուծում կտար ինքը ,եթե հայտնվեր նման դրության  մեջ:

Այս հանդիպումը նպատակ ունի իրազեկել երիտասարդներին ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի  մասին, թե ինչ  ճանապարհներով է այն փոխանցվում, ինչպես կարելի է խուսափել վարակվելուց , ինչպիսի կանխարգելիչ մեթոդներ կան , այսօր  ինչ  դեղորայք  է  առաջարկվում այս հիվանդության  համար ,բուժելի  է  արդյոք  այն և թե ինչպիսին է պատկերը Հայաստանում:

Ներկայացմանը հրավիրվել էին  16-30  տարեկան երիտասարդներ ,որոնք  ակտիվորեն մասնակցում  էին  ներկայացմանը , արտահայտում իրենց  տեսակետն ու կարծիքը:Այն անցավ բարձր տրամադրությամբ, բավականին հետաքրքիր, ակտիվ, մասնակիցներն  իրենց  հարցերն  ուղղեցին  մասնագետին , որն  էլ մեծ սիրով  պատասխանեց  այս  հիվադությանը վերաբերվող և ներկաներին  հուզող  հարցերին:

Ինտերակտիվ ներկայացումն  իրականացվեց   « Փոփոխությունների Թատրոն» ՀԿ-ի կողմից,  ծրագրի իրականացմանն  աջակցում  են  USAID, UNFPA,THEATRE for  CHANGES , International Center for Human Development -ը:

 
Համայնքի բնակիչները կիրականացնեն իրենց համայնքի բյուջեի մոնիտորինգ PDF Print E-mail

2015  թ. Հունիսի 18-ին  « Համայնքային  համախմբման և  աջակցության կենտրոն»  ՀԿ-ի  աշխատակիցները  հանդիպումներ ունեցան Աքորի, Ախթալա, Ճոճկան համայնքների  բյուջեի  մոնիտորինգի  խմբի անդամների հետ:  Հանդիպմանը մասնակցում էր նաև մասնակցային բյուջետային փորձագետ Ղարիբ Հարությունյանը , որը խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտադրեց որ կարևոր է,որպեսզի համայնքներում  ձևավորված բյուջեի մոնիտորինգի խումբն ավելի  ուշադիր, հետևողական լինի բյուջեի պլանավորման, ֆոնդհայթայթման և  հետագա  աշխատանքների ընթացքների նկատմամբ, այն ավելի էֆեկտիվ ու արդյունավետ դարձնելու համար:Հանդիպումների ընթացքում մշակվեց մեթոդաբանությունը,

Read more...
 
<< Start < Prev 51 52 53 54 55 56 57 58 59 60 Next > End >>

Page 58 of 64