Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Հրաժեշտ բակային ճամբարին PDF Տպել Էլ.փոստ

Ահա և ավարտվեց բակային ճամբարը Քարինջ համայնքում: Բոլոր ճամբարականները մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին հավաքվել օգոստոսի 20-ին նշելու ճամբարի վերջին օրը, որտեղ բացի գիտելիքներ ստանալուց վայելեցին գեղեցիկ և անմոռանալի պահեր:

Ճամբարային վերջին օրվան  ճամբարականները   նախապատրաստվել էին մեծ եռանդով և կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում բեմականացման տեսքով ներկայացվեց տնօրենի, աշակերտների և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց և իրականացավ Քարինջում տեղեկատվական կետ ունենալու գաղափարը:

Ընթերցել...
 
ԱԽԹԱԼԱ, ԱՔՈՐԻ, ՃՈՃԿԱՆ, երիտասարդները ծանոթացան շահերի պաշտպանության գործիքներին PDF Տպել Էլ.փոստ

2014թ. օգոստոսի 22-23-ին Ալավերդի քաղաքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում  կայացավ «Շահերի պաշտպանության գործիքներ»  թեմայով դասընթաց, որին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին  Լոռու մարզի՝  Աքորի, Ճոճկան և Ախթալա  համայնքների բյուջեի մոնիտորինգի խմբերի 15 երիտասարդ անդամ: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին իրազեկել  ՇՊ հիմնական գործիքներին և համայնքային մակարդակում ՇՊ արդյունավետ մեխանիզմներին:

Ընթերցել...
 
Ճոճկանում մոնիտորինգի արդյունքում խնդիրներ են լուծվում PDF Տպել Էլ.փոստ

2014թ. օգոստոսի 15-ին Ճոճկան համայնքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցների կողմից առողջապահության, կրթության, ՏԻՄ և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվեց մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան բարեփոխումների պլանում ներառված խնդիրների հերթական մոնիտորինգ:

Հանդիպումներ եղան համայնքի ՏԻՄ աշխատակազմի, մանկապարտեզի տնօրինության , բուժ-հաստատության աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ:

Ընթերցել...
 
Կստեղծվեն համայնքների շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ռազմավարական պլաններ PDF Տպել Էլ.փոստ

Այսօր օգոստոսի 20-ին « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օ. Դուլգարյանը  « Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության , բնապահպանական կառավարման խթանում, ՔՀԿ-ների զարգացման միջոցով»  ծրագրի շրջանակներում,  ք . Երևանում մասնակցում է արդեն թվով 3-րդ աշխատանքային հանդիպմանը՝ « Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլան» թեմայով:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL