Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
2014 թ. հունվարից Ախթալայում լուծվել է 13 համայնքային խնդիր PDF Տպել Էլ.փոստ

Ախթալա համայնքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն՝ Օլեգ Դուլգարյանի և իր աշխատակիցների կողմից առողջապահության, կրթության, ՏԻՄ և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվեց մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան բարեփոխումների պլանում ներառված խնդիրների հերթական մոնիտորինգ 2014թ. օգոստոսի 15-ին:

Մոնիտորինգի ընթացքում հանդիպումներ եղան համայնքի ՏԻՄ աշխատակազմի, մանկապարտեզի տնօրենի , մշակույթի կենտրոնի աշխատակիցների, թիվ 1 և թիվ 2 դպրոցների տնօրինության և համայնքի բնակիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին 2013 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիների Ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով , համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծված համայնքի բարեփոխումների պլանում ներառված խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Մանկապարտեզի աշխատակազմի հետ քննարկվեցին նախադպրոցական կրթության խնդիրները, կատարվեց առկա խաղալիքների դիտարկում և պարզվեց, որ կա համալրման կարիք:

Ընթերցել...
 
Մեծ Այրումի դպրոցին հանձնվեց համակարգչային տեխնիկա PDF Տպել Էլ.փոստ

2014թ. օգոստոսի 15-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները Մեծ Այրումի միջնակարգ դպրոցին հանձնեցին համակարգչային տեխնիկա / համակարգիչ, տպող-պատճենահանող սարքավորում/ դպրոցի գրադարանում տեղեկատվական կետ ստեղծելու համար, ինչպես դրա մասին տեղեկացրել էինք մեր նախկին հոդվածներց մեկում:

Ընթերցել...
 
Մոնիտորինգ իրականացվեց Մեծ Այրումում PDF Տպել Էլ.փոստ

Առողջապահության, կրթության, ՏԻՄ և նախադպրոցական կրթության ոլորտներում մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան բարեփոխումների պլանի հերթական մոնիտորինգ իրականացնելու համար 2014թ. օգոստոսի 15-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները Մեծ Այրում համայնքում էին :

Մոնիտորինգի ընթացքում հանդիպումներ եղան համայնքի ՏԻՄ աշխատակազմի, մանկապարտեզի տնօրենի , մշակույթի կենտրոնի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ :

Ընթերցել...
 
Ալավերդիում տեղի ունեցավ առողջապահական թեմայով դասընթաց PDF Տպել Էլ.փոստ

2014թ. օգոստոսի 14-17 Ալավերդի քաղաքում «Վորլդ Վիժն Հայաստան » Ալավերդու ՏԶԾ-ի գրասենյակում տեղի ունեցավ ուսուցանողների ուսուցանում ( ToT ) քառօրյա դասընթաց` «Առողջ ապրելակերպ», «Սեռական դաստիարակության» և «Վերարտադրողականություն» թեմայով:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 Հաջորդ > Վերջ >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL