ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ CCMS-ՈՒՄ PDF Տպել Էլ.փոստ

«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն»  ՀԿ-ն ( CCMS ) հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Նորաշեն և Միխայլովկա համայնքների համայնքային համախմբողի թափուր պաշտոնի համար:


Աշխատանքի նպատակը՝

Խթանել համայնքային ակտիվությունը՝ համագործակցելով համայնքային կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: 

Աշխատողի աշխատանքի վայրն է հանդիսանում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանների Նորաշեն և Միխայլովկա համայնքները:


Հիմնական պարտականությունները՝

  1. Իրականացնել «Վորլդ Վիժն» ՄԲԿ-ի Ստեփանավանի ՏԶԾ-ի շրջանակներում
    «Հովանավորության ծրագրում» նախատեսված գործառույթները:
  2. Ցուցաբերել անհատական մոտեցում՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքի ընթացքում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատուկ կարիք ունեցող երեխաներին և առավել խոցելի խմբերիներին:
  3. Համագործակցել համայնքային սոցիալական աշխատողների հետ, հայտնաբերված երեխայի պաշտպանության դեպքերը փոխանցել համայնքային սոցիալական աշխատողին:
  4. Աջակցել համայնքում մասնակցային գործընթացների կազմակերպմանը` ակտիվորեն համագործակցելով տեղական ՀԿ-երի, ՏԻՄ-ի, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
  5. Կապող օղակ հանդիսանալ համայնքում գործող ակտիվ խմբերի և շահագրգիռ կողմերի միջև, նպաստել ակտիվ խմբերի կազմակերպչական և ինստիտուցիոնալ զարգացման աշխատանքներին:
  6. Նպաստել համայնքում զարգացման ծրագրերի իրականացմանը,  նախաձեռնել  և համակարգել ֆոնդհայթայթման աշխատանքներ:


Պահանջվող որակավորումը և հմտությունները:

Ցանկալի է`


• բարձրագույն կրթություն /հումանիտար ոլորտի/,

• կազմակերպչական ունակություններ և թիմային աշխատանքների հմտություններ,

• մարդկանց հետ շփվելու, համախմբելու և ներգրավելու կարողություններ,

• հայերենի գերազանց իմացություն ևհ ամակարգչով աշխատելու հմտություններ /Word, Excel, e-mail/

Աշխատանքի ընդունվելու ցանկացողներին  խնդրում ենք մինչև 2016 թ.-ի  ապրիլի 20-ը ուղարկել ինքնակենսագրություն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել այն  CCMS-ի  ք. Ալավերդի, Ջրավազանի 5ա հասցեում գտնվող գրասենյակ:

Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք զանգահարել 0253 -2 -44-43 հեռախոսահամարով: