Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Ուռուտ PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 28.26կմ2

Բնակչություն` 1050

Տնային տնտեսությունների թիվը` 285։ Գտնվում է Ուռուտ գետի ափին, Ստեփանավանից 7կմ հյուսիս-արևելք: Հեռավորությունը մարզկենտրոնից 43կմ: Ուռուտ (գետափը պատված է եղել ուռենիներով, որի պատճառով գյուղը եւ գետը այդպես են անվանել) գյուղը հիմնվել է 19-րդ դարի սկզբին: Ուռուտ գյուղը փռված է Մեծ քար կոչվող սարի լանջին 2կմ երկարությամբ: Կողքով հոսում է Ուռուտ գետը: Գյուղի արևելյան մասում է գտնվում եկեղեցին, իսկ հարավ-արևմտյան մասում է գտնվում «Սուրբ Սարգիս» մատուռը:
Ծովի մակերեւույթից բարձր է 1450մ:

Ապահովված է 50-80%-ով խմելու ջրով, խմելու ջուրը մատակարարում է «Հայջրմուղկոյուղի ՓԲԸ»-ի Ստեփանավանի տեղամասը:
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են անձրևոտ, կարկտային և երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70%-ը: Զբաղվում են նաև անասնապահությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, վերջին տարիներին մասնակի վերանորոգված, բարոք վիճակում, ուր սովորում է 153 աշակերտ: Գործում է գրադարան: Գյուղում գործում է առողջության առաջնային պահպանման կենտրոն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են մշակույթի տան կառուցումը, խմելու ջրի ցանի վերանորոգում, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի կառուցում: