ՀայEng

Պարույր Սևակին նվիրված երեկո՝ Մեծ Այրում համայնքում

Մեծ Այրում համայնքի մշակույթի կենտրոնում վերջին շրջանում հաճախ կազմակերպվում են բազմազան միջոցառումներ, գրական երեկոներ: 2014 թվականի հուլիսի 22-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Արարման Հարթակ» ծրագրի շրջանակներում, Մեծ Այրում համայնքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գրական երեկո, նվիրված մեծանուն բանաստեղծ՝ Պարույր Սևակին, միջոցառումը ավելի հետաքրքիր ընթացք ունենալու համար պատրաստված սլայդի միջոցով ցուցադրվեցին Սևակի լուսանկարները և տողեր սիրված բանաստեղծություններից:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ արտասանություն և քննարկում, որին մասնակցում էին երիտասարդներ և դպրոցի աշակերտներ: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, դա էր վկայում համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը և ջերմ ծափողջույնները: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ- ն, Մեծ Այրում համայնքի սոցիալական աշխատող՝ Տարոն Գրիգորյանը և «Արարման Հարթակ» ծրագրի ղեկավար՝ Գարիկ Մկրտչյանը հավաստիացրեցին, որ նման միջոցառումներ կլինեն հաճախ և կկրեն շարունակակն բնույթ: «Արարման Հարթակ»  ծրագիրը իրականացվում է «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար, հարստություն բազմազանության միջոցով»  ծրագրի շրջանակներում,որն իրականացվում է ԳՈՒՐՏԻ կողմից՝  ԵՄ աջակցությամբ:

 

որոնում