ՀայEng

Ձայն՝ ալավերդցու

«Eco-Art»  միջոցառումը, որը տեղի ունեցավ Ալավերդի քաղաքում հուլիսի 17-ին, նպատակ ուներ հանրության ուշադրությունը սևեռել Ալավերդու տարածաշրջանում  առկա էկոլոգիական խնդիրներին: Միջոցառմանը մասնակցում էին թե՛ երեխաներ, թե՛ մեծահասակներ, որոնք թղթին հանձնեցին իրենց ցանկությունները և կախեցին թղթե աղավնիներից, որպեսզի սավառնեն և իրականացնեն բնակիչների ցանկությունները:

Ցանկությունները և երազանքները սավառնեցին և վայրէջք կատարեցին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ը գրասենյակում, այնուհետև  բոլոր ցանկությունները ընթերցվեցին, գրի արվեցին, բոլորի երազանքներն ու ցանկությունները գրեթե միանման էին, բոլորի երազանքն է Ալավերդի քաղաքը տեսնել էկոլոգիապես մաքուր և բարեկարգ, ունենալ  աշխատատեղերով և զբոսայգիներով  հարուստ քաղաք: Ստորև ներկայացնում ենք  բնակիչների երազանքներն ու ցանկությունները հատ առ հատ՝

 

  1. Մեր քաղաքին լավ նայեն:
  2. Թող Ալավերդին ծաղկի և զարգանա, ոչ թե հանքերի և հանքարդյունաբերուության հաշվին,այլ զբոսաշրջության:
  3. Մենք մեր քաղաքին ցանկանում ենք, որ մեր Գոռիկը քաղաքապետ դառնա:
  4. Я бы хотела чтобы был театр.
  5. Peace!
  6. Ես ուզում եմ, որ աշխարհը խաղաղ լինի և այսօր զինագրված իմ եղբայրներին ցանկանում եմ բարի ծառայություն և բարի վերադարձ:
  7. Խաղաղություն:
  8. Ցանկանում եմ մարդիկ ժպտան, սոցիալական վիճակից ելնելով, իսկ հոգին ցնծա՝  մարդկանց բարիությունից:
  9. Ցանկանում եմ քաղաքը լինի մաքուր:

10.  Ես քաղաքին ցանկանում եմ, որ ամենալավ քաղաքը լինի մեր քաղաք Ալավերդին:

11.  Ուզում եմ քաղաքում լինի մաքրություն: Ուզում եմ...

12.  Լավ քաղաք է, և՛ մարդիկ, և՛ բնությունը:

13.  Եղեք հպարտ և խրոխտ, ինչպիսին մեր մայր բնությունն է, թումանյանական աշխարհը: Սիրե՛ք և մաքո՛ւր պահեք այն:

14.  Մեր քաղաքի ճոպանուղին աշխատի:

15.  Բարություն, սեր, միմյանց նկատմամբ կամեցողություն, ուրիշի լավով ուրախանալու և տխրությամբ տխրելու ունակություն:

16.  Rock երաժշտությունը չպակասի:

17.  Ես ուզում եմ, որ մեր քաղաքը ավելի հյուրընկալ լինի: Իսկ մարդիկ ավելի շատ ծիծաղեն:

18.  Больше денег. Детских  плошадок. Добрых людей. Новый спортивний стадион. Чтобы были места для развлечения.

19.  Թող մեր քաղաքի մարդիկ բարձր պահեն մեր քաղաքի, համայնքի, պետության, ազգի պատիվը և անունը /Ա. Սիմոնյան/:

20.  Ցանկանում եմ քաղաքացիական արժեքներով և ժողովրդավար երկիր ունենանք:

21.  Հարստացում մեր բնակիչներին:

22.  Սամվելը՝  Բուրչոն 10 պստիկ պաղպաղակ եմ խնդրում, 2կգ կաբաչկա:

23.  Ես ուզում եմ, որ Ալավերդիում լինեն զբոսայգիներ:

24.  Կցանկանայի, որ քաղաքում ավելանան խաղահրապարակները, ինչպես նաև կառուցվեն զբոսայգիներ:

25.  Թող լինի այնպես, որ լինի այսպես,  այլ ոչ թե՝  հենց այնպես:

26.  Ուզում եմ, որ քաղաքը ավելի բարգավաճի:

27.  Ես ուզում եմ, որ Սաուլեն ու Յուդիտան Հայսատանում մնան:

28.  Ուզում եմ Ալավերդին մաքուր լինի, բնությունը չաղտոտեն և նմանատիպ միջոցառումները շարունակական լինեն:

29.  Ուզում եմ, որ այս աշխարհի բոլոր մարդիկ ապրեն ազատ ու համերաշխ:

30.  Ես կուզենայի, որ մեր քաղաքում լինի այսպիսի շատ-շատ միջոցառումներ:

31.  Ցանկալի է, որ քաղաքը լինի բարեկարգ, աշխույժ, մաքուր, լի ուրախ դեմքերով:

32.  Ուզում եմ դառնալ երգիչ:

33.  Ուզում եմ, որ Ալավերդին օրեցօր զարգանա:

34.  Գործարանի ծուխը կտրեն:

35.  1. Ես ուզում եմ, որ մարդիկ /գիտնականները/ հայտնաբերեն անմահության դեղը կամ միջոցը. 2. Ուզում եմ, որ բոլորը լինեն առողջ, երջանիկ. 3. Որ ես մեծանամ ու դառնամ հարուստ աղջիկ /Միլենա/

36.  Ես ուզում եմ, որ իմ ծնունդը Ռուսաստան անցկացնեմ:

37.  Ուզում եմ, որ բոլոր մարդի երջանիկ լինեն ու հասնեն իրենց նպատակին և երազանքին: Ուզում եմ, որ իմ սիրած մարդը կողքիս լինի:

38.  Կյանք:

39.  Ցանկանում ենք աշխարհին խաղաղություն, բոլոր մանուկներին երջանկություն, թող ոչ մի երիտասարդ փորձանքի չգա, թող Հայաստանում լինի այնքան աշխատանք, որ ինչքան հայեր կան օտար երկրում վերադառնան Հայաստան, որ կատարվի իմ ցանկությունը:

40.  Սիրե՛ք միմյանց:

41.  Երազում եմ, որ աշխարհը մեր ամենամեծ քաղաքը լինի:

42.  Я хочу чтобы люди живушие в нашем городе имели работу. Чтобы наш город был чистым и красивым.

43.  Իմ շատ սիրելի ու պաշտելի քաղաքին Արևշատություն, սեր, նորաստեղծ ընտանիքներ, լիքը երեխաներ, աղջիկներին՝ առաքինություն, տղաներին՝ կամք: Եվ աշխատատեղեր, աշխատատեղեր,աշխատատեղեր.../ԶավՕՍ/

44.  Քաղաքում ավելի հաճախ կազմակերպվեն համերգներ: Լինի գեղեցիկ զբոսայգի, գոնե մեկը:/Մագա/

45.  Ուզում եմ իմ ողջ կյանքում լինեմ երջանիկ: Ընտանիքս լինի իմ կողքին:

46.  Իմ տպավորությունները շատ լավ բան կասեն իմ քաղաքի մասին, որի համար շնորհակալություն եմ հայտնում  բոլոր կազմակերպիչներին, հարգանքներով՝ Անուշ Հարությունյան:

47.  Ատրակցիոններ:

որոնում