ՀայEng

Մեծ Այրումի երիտասարդները նշեցին Վարդավառը

«Արարման Հարթակ»  ծրագրի շրջանակներում ստեղծված Մեծ Այրում համայնքի մշակութային կենտրոնում «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող  «Ինքնության պահպանումը ազգագրական տոների միջոցով»  ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ միջոցառում, նվիրված  «Վարդավառ» տոնին, քանի-որ տոնը սիրելի է բոլորին, միջոցառումը նշվեծ մեծ հանդիսությամբ և բոլոր փուլերով, որին մասնակցում էին թե՛ դպրոցականներ,թե՛ երիտասարդներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան թերևս նոր ստեղծված, սակայն  իրենց գեղեցիկ կատարումներով բազմիցս հիացրած Մեծ Այրում համայնքի պարի խմբակի սաները:

 

Միջոցառումը ուղեկցվում էր կատակներով, երգ ու պարով, իսկ հանդիսության ավարտին բոլորը հավաքվեցին վառվող խարույկի մոտ և հայկական ժողովրդական պարի ներքո բռնեցին շուրջպար:

որոնում