Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Երիտասարդները մասնակցեցին «ՏԻՄ օրենսդրություն և մասնակցային կառավարում» թեմայով դասընթացին PDF Տպել Էլ.փոստ

2014թ. օգոստոսի 7-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում  տեղի ունեցավ «ՏԻՄ  օրենսդրություն և մասնակցային կառավարում»  թեմայով դասընթաց, որին մասնակցեցին Լոռու մարզի՝  Աքորի, Ճոճկան և Ախթալա  համայնքների երիտասարդները: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին իրազեկել  տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, համայնքի բնակիչների մասնակցության  մեխանիզմներին, որոնք ամրագրված են  ՀՀ ՏԻՄ օրենքում:

Դասընթացը վարում էր  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ  ՀԿ-ի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյանը, որը մատչելի և մանրամասնորեն  ներկայացրեց դասընթացի թեման:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր:

Դասընթացը կազմակերպվել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի  կողմից իրականացվող  «Համայնքային բյուջեի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի  ֆինանսական օժանդակությամբ: