ՀայEng

Նոր հնարավորություններ Ջիլիզայի աշակերտների համար

 

 

 

 

 

2014թ. օգոստոսի 9-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները մեկնեցին դեպի Լոռու մարզի Ջիլիզա համայնք, դպրոցին հանձնելու անհրաժեշտ սարքավորումները՝ համակարգիչ, տպող-պատճենահանող սարքավորումը, որը նախատեսված է դպրոցի գրադարանում տեղեկատվական կետ ստեղծելու համար:

Դեռևս 2013թ. դեկտեմբերին Ջիլիզա համայնքի դպրոցում «Քաղաքացիների ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով իրականացված խմբային քննարկումների ժամանակ, աշակերտները առաջնային համարեցին գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման խնդիրը: Մի քանի ամիս շարունակ աշակերտները այս հարցի լուծման համար ակտիվ խմբի հետ փորձել են իրականացնել ֆոնդհայթայթման աշխատանքներ :

Ջիլիզա համայնքը, որը սահմանակից է Վրաստանին ՝ բազմաթիվ խնդիրներ ունի, դրանցից մեկը համայնքում տեղեկատվություն ստանալու սահմանափակ հնարավորություններն են, ինչը երիտասարդներին կտրում է արտաքին աշխարհից: Ջիլիզայի միջնակարգ դպրոցում սովորում է 12 աշակերտ և դեռևս 2014թ. հունիսին համայնքապետարանի, աշակերտական խորհուրդի, դպրոցի տնօրինության և «Համայնքային համախմբնամ և աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջև ձեռք էր բերվել քառակողմ պայմանավորվածություն՝  համայնքի գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման ծրագիր իրականացնելու համար: Ջիլիզայում մեծ ուրախությամբ էին սպասում համակարգչին իր մյուս սարքավորումներ հետ միասին, առավել ոգևորված էին հատկապես աշակերտները, քանի-որ գրադարանում տեղեկատվական կենտրոն ունենալը խթան է ուսման առաջադիմությունը բարձրացնելու համար :

Համայնքի գրադարանում տեղեկատվական կետը կսկսի գործել 2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ:

Հիշեցնենք, որ դպրոցի գրադարաններում տեղեկատվական կետի ստեղծման ծրագիր է իրականացվում Մեծ Այրում, Ջիլիզա և Քարինջ համայնքների միջնակարգ դպրոցներում: Դպրոցի գրադարանների հագեցվածության ծրագրերը իրականացվում են «Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ:

 

որոնում