ՀայEng

Մատուցվող ծառայությունների մոնիթորինգ Ջիլիզա համայնքում

2014թ. օգոստոսի 9-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները և Ջիլիզա համայնքի ՀԱԽ անդամները միասին հերթական անգամ իրականացրեցին մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան , բարեփոխումների պլանի իրականացման մոնիտորինգ՝  առողջապահության, կրթության և ՏԻՄ ոլորտներում:

Մոնիտորինգի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Ջիլիզաի միջնակարգ դպրոցի աշակերտների, տնօրինության, ՏԻՄ աշխատակազմի, համայնքի բուժքրոջ և համայնքի բնակիչների հետ: Քննարկվեցին 2013 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիների Ձայն և գործողություն»  մեթոդոլոգիայով , համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծված համայնքի բարեփոխումների պլանում ներառված խնդիրների լուծման հնարավոր ուղիները , ընթացող աշխատանքները:

Ջիլիզա համայնքում 2014 թվականի մարտ ամսից կատարվում է ամենամսյա մոնիտորինգ, որոնց արդյունքում մինչև 2014 թվականի հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում լուծվել է տարեկան բարեփոխումների պլանում ընդգրկված 4 համայնքային խնդիր, 2-ը կրթության, 1-ը առողջապահության և 1-ը ՏԻՄ ոլորտներում: Մատուցվող ծառայությունների մոնիտորինգը իրականացվում է համայնքի բնակիչների հետ համատեղ, « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի  ֆինանսական օժանդակությամբ:

որոնում