ՀայEng

Մոնիտորինգ իրականացվեց Մեծ Այրումում

Առողջապահության, կրթության, ՏԻՄ և նախադպրոցական կրթության ոլորտներում մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան բարեփոխումների պլանի հերթական մոնիտորինգ իրականացնելու համար 2014թ. օգոստոսի 15-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները Մեծ Այրում համայնքում էին :

Մոնիտորինգի ընթացքում հանդիպումներ եղան համայնքի ՏԻՄ աշխատակազմի, մանկապարտեզի տնօրենի , մշակույթի կենտրոնի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ :

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին 2013 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիների Ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով , համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծված համայնքի բարեփոխումների պլանում ներառված խնդիրների լուծման հնարավոր ուղիները , ծառայություն մատուցողները ներկայացրեցին ընթացող աշխատանքները: Մանկապարտեզի աշխատակազմի հետ քննարկվեց մանկապարտեզի բակում ավազային հրապարակի ստեղծման հնարավորությունները , երեխաների առօրյան առավելագուն հետաքրքիր դարձնելու համար:

Մեծ Այրում համայնքում 2014 թվականի մարտ ամսից կատարվում է ամենամսյա մոնիտորինգ, որի արդյունքում մինչև 2014 թվականի հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում լուծվել է տարեկան բարեփոխումների պլանում ընդգրկված 14 համայնքային խնդիր, 3-ը կրթության, 1-ը առողջապահության, 6-ը ՏԻՄ, 4-ը նախադպրոցական կրթության ոլորտներում:

Մատուցվող ծառայությունների մոնիտորինգը իրականացվում է համայնքի բնակիչների հետ համատեղ, « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ:

որոնում