Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Մեր մասին PDF Տպել Էլ.փոստ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետությունում գործող համայնքային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2009 թթ ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի տարբեր համայնքներ ներկայացնող ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի կողմից:

Մեր առաքելությունը`

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ ` ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գործունեության առարկան է` Հայաստանի Հանրապետությունում աջակցել համայնքի ներգրավմանը , համայնքային խնդիրների հանդեպ համայնքի անդամների սեփականության գիտակցման խորացմանը, մասնակից դարձնել նրանց համայնքային զարգացման ծրագրերին, դրանց իրականացմանն ու մոնիտորինգին, համայնքի խնդիրների իրազեկության բարձրացման, կարողությունների զարգացման ու համայնքի համախմբման միջոցով:

Ապահովել համայնքներում ծառայություն մատուցողների պատասխանատվության , թափանցիկության բարձրացման գործընթացը, աջակցելով կոռուպցիայի դեմ պայքարին: Աջակցել համայնքներում ծառայություն մատուցողների և ՀՀ Քաղաքացիների կարողությունների զարգացմանը, ուշադրության կենտրոնում պահելով երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությունը ( կրթական, առողջապահական, մշակութային և այլն) , խրախուսելով երիտասարդների և երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների ընդունման գործընթացին: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է տեղական, մարզային , ազգային և միջազգային ծրագրեր,մարդու իրավունքների, համայնքային զարգացման, ՏԻՄ կարողությունների զարգացման, մշակույթի, ոչ ֆորմալ կրթության, միջմշակութային երկխոսության, երիտասարդության, կամավորականության , տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների վերականգնման ոլորտներում: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն համոզված է , որ քաղաքացիական հասարակության ձևավորումը Հայաստանում հնարավոր է միայն համայնքային մակարդակում քաղաքացիական արժեքների տարածման և քաղաքացիական գիտակցության բարձրացման արդյունքում: