ՀայEng

Մեծ Այրումի դպրոցին հանձնվեց համակարգչային տեխնիկա

2014թ. օգոստոսի 15-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները Մեծ Այրումի միջնակարգ դպրոցին հանձնեցին համակարգչային տեխնիկա / համակարգիչ, տպող-պատճենահանող սարքավորում/ դպրոցի գրադարանում տեղեկատվական կետ ստեղծելու համար, ինչպես դրա մասին տեղեկացրել էինք մեր նախկին հոդվածներց մեկում:

Հիշեցնենք,  որ այս տարի դպրոցի գրադարաններում տեղեկատվական կետի ստեղծման ծրագրեր է իրականացվում Քարինջ, Ջիլիզա և Մեծ Այրում համայնքներում, որոնք կսկսեն գործել 2014 թվականի սեպտեմբերի 1-ից :

 

Դպրոցների գրադարանների հագեցվածության ծրագրերը իրականացվում են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ:

 

որոնում