ՀայEng

2014 թ. հունվարից Ախթալայում լուծվել է 13 համայնքային խնդիր

Ախթալա համայնքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն՝ Օլեգ Դուլգարյանի և իր աշխատակիցների կողմից առողջապահության, կրթության, ՏԻՄ և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվեց մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան բարեփոխումների պլանում ներառված խնդիրների հերթական մոնիտորինգ 2014թ. օգոստոսի 15-ին:

Մոնիտորինգի ընթացքում հանդիպումներ եղան համայնքի ՏԻՄ աշխատակազմի, մանկապարտեզի տնօրենի , մշակույթի կենտրոնի աշխատակիցների, թիվ 1 և թիվ 2 դպրոցների տնօրինության և համայնքի բնակիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին 2013 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիների Ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով , համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծված համայնքի բարեփոխումների պլանում ներառված խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Մանկապարտեզի աշխատակազմի հետ քննարկվեցին նախադպրոցական կրթության խնդիրները, կատարվեց առկա խաղալիքների դիտարկում և պարզվեց, որ կա համալրման կարիք:


«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի  ներկայացուցիչները խոստացան աջակցել խաղալիքների համալրման հարցում: Պարզվեց, նաև որ մանկապարտեզի տնօրինության կողմից գնվել է և մանկապարտեզի բակում տեղադրվել նոր խաղասարք:

Ախթալա համայնքում 2014 թվականի մարտ ամսից կատարվում է ամենամսյա մոնիտորինգ, որի արդյունքում մինչև 2014 թվականի հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում լուծվել է տարեկան բարեփոխումների պլանում ընդգրկված 13 համայնքային խնդիր, 5-ը կրթության, 3-ը առողջապահության, 2-ը ՏԻՄ, 3-ը նախադպրոցական կրթության ոլորտներում:

Մատուցվող ծառայությունների մոնիտորինգը իրականացվում է համայնքի բնակիչների հետ համատեղ, « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ:

որոնում