ՀայEng

ՄԵԾ ԱՅՐՈՒՄԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ԽՆԴԻՐԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

11.06. 2015 թվականին ՔՀԿ օր Ազգային ժողովում միջոցառման շրջանակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ ազգային ժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում բարձրացվեցին մի շարք բնապահպանական խնդիրներ և հնչեցին առաջարկություններ: Աշխատանքային հանդիպմանը մասնակցեց նաև  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը: Վերջինս իր ելույթի ընթացքում մանրամասնորեն ներկայացրեց Մեծ Այրումի   «Նահատակ» արդյունաբերական պոչամբարի խնդիրը, ինչպես նաև Մեծ Այրում համայնքի բնակիչների մտահոգությունները կապված նոր պոչամբարի կառուցման հարցի հետ: Նա նշեց, որ նախ չեն գործում վերահսկողական մեխանիզմները, որոնք կոչված են ապահովելու գործող պոչամբարների շահագործումը  ստանդարտներին համապատասխան: Օլեգ Դուլգարյանը նշեց նաև , որ անհրաժեշտ է բերել օրենսդրական նախաձեռնություն,

որի պարագայում Մեծ Այրում համայնքը և նմանատիպ համայնքները, որոնց վարչական տարածքներում տեղակայված են արդյունաբերական պոչամբարները ճանաչվեն , որպես ազդակիր համայնքներ և ստանան բնապահպանական և առողջապահական խնդիրները մեղմացնելու համար պետական սուբվենցիաներ, որից հետո ԱԺ պատգամավորներին ներկայացրեց առաջարկություններ և համայնքի բնակիչների պահանջները:ԱԺ պատգամավորները նշեցին, որ իրենք ևս շատ մտահոգվածեն այս խնդրով: ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նախ նշեց, որ բոլոր խնդիրները սկսում են այնտեղ, երբ համայնքում տեղական իշխանությունների կողմից ընդունվում են որոշումներ և միայն հետո համայնքի բնակիչները սկսում են բարձրաձայնել խնդրի մասին: Պատգամավորը հավելեց նաև, որ որոշումները պետք է արտահայտեն համայնքի բնակիչների դիրքորոշումը և խորհուրդ տվեց համայնքի բնակիչներին, որոնք համաձայն չեն տեղական մակարդակում ընդունված որոշումների հետ, օրենքով սահմանված կարգով հետևողական լինեն իրենց պահանջներին, հարկ եղած դեպքում համայնքի բնակիչը կարող է ընդհուպ անվստահությունը հայտնել տեղական իշխանություններին:Այնուհետև հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց , որ Մեծ Այրում համայնքի բնակիչների կողմից ստացված բաց նամակում շարադրված պահանջները և առաջարկությունները քննարկվել են հանձնաժողովում, պատգամավորը հավաստիացրեց, որ շուտով առաջիկա նիստերից մեկի օրակարգ կմտնի պոչամբար ունեցող համայնքներին բնապահպանական և առողջապահական փոխհատուցման առաջարկությունը, որի քննարկման արդյունքում պարզ կդառնա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը : Քննարկման մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական նյութեր Մեծ Այրումի «Նահատակ» պոչամբարի մասին, որից հետո քննարկման կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն այս և այլ հարցերի շուրջ հետագա համագործակցության  համար:

 

Բարի գալուստ

Ուրախ ենք ողջունել Ձեզ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ի պաշտոնական կայքում և շնորհակալ մեր գործունեության նկատմամբ դրսևորած Ձեր հետաքրքրության համար:

Ընթերցել...

որոնում