ՀայEng

Համայնքի բնակիչները կիրականացնեն իրենց համայնքի բյուջեի մոնիտորինգ

2015  թ. Հունիսի 18-ին  « Համայնքային  համախմբման և  աջակցության կենտրոն»  ՀԿ-ի  աշխատակիցները  հանդիպումներ ունեցան Աքորի, Ախթալա, Ճոճկան համայնքների  բյուջեի  մոնիտորինգի  խմբի անդամների հետ:  Հանդիպմանը մասնակցում էր նաև մասնակցային բյուջետային փորձագետ Ղարիբ Հարությունյանը , որը խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտադրեց որ կարևոր է,որպեսզի համայնքներում  ձևավորված բյուջեի մոնիտորինգի խումբն ավելի  ուշադիր, հետևողական լինի բյուջեի պլանավորման, ֆոնդհայթայթման և  հետագա  աշխատանքների ընթացքների նկատմամբ, այն ավելի էֆեկտիվ ու արդյունավետ դարձնելու համար:Հանդիպումների ընթացքում մշակվեց մեթոդաբանությունը,

խոսվեց առաջիկա անելիքների մասին, բյուջեի մոնիտորինգի գործընթացի ընթացակարգի , հաջորդական քայլերի մասին, որոնք  պետք  է իրականացվեն: Բյուջեի մոնիտորինգի իրականացման հիմնական նպատակն է խթանել մասնակցային  գործընթացները, մասնակցային պլանավորմումը, բյուջեի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացումը և նպաստել ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը:Այս հանդիպումները  կրելու են պարբերական բնույթ  և  արդեն իսկ մշակվել է այն ժամանակացույցը, որին համապատասխան այն կիրականացվի:

 

Հանդիպումներն իրականացվում են համայնքի բնակիչների հետ համատեղ  « Համայնքային  համախմբման և  աջակցության կենտրոն»,, ՀԿ-ի կողմից իրականացվող « Համայնքային բյուջեի մոնիտորիգ »  ծրագրի շրջանակներում  «ՎորլդՎիժն Հայաստան ՄԲԿ»–ի ֆինանսական  օժանդակությամբ:

որոնում