ՀայEng

Հրավիրում ենք միասին զարգացնել օտար լեզուների իմացությունը

<< Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն >> ՀԿ-ում գործող Եվրոպկան ակումբի  շրջանակներում, հուլիսի 2-ին  տրվել  է   անգլերեն և  իսպաներեն  լեզուների  ուսումնասիրման մեկնարկը , որին արդեն իսկ մասնկացում  են բազմաթիվ ալավերդցի երիտասարդներ :   Եթե կան ցանկացողներ, ովքեր դեռևս չեն հասցրել կամ  նախապես չեն գրանցվել , բայց ցանկություն ունեն մասնակցել ակումբի հանդիպումներին  կարող եք միանալ ստորև նշված հասցեներով և ժամանակացույցով,  երեքշաբթի և հինգշաբթի օրերին,

Անգլերեն լեզու /Սանահին Սարահարթ , թիվ 12 դպրոց /

առավոտյան ժամը 10:00-10:45  երեխաներ ովքեր չգիտեն այբուբենը,

ժամը 10:55-11:40` 9-11 տարեկան երեխաներ / թիվ 12 դպրոց/,

ժամը ` 11:50-12:40 –ը   պարապունքները սկսվում են  12-14 տարեկանների համար/թիվ 12 դպրոց/

Իսպաներեն լեզու /Սանահին սարահարթ,Սայաթ-նովայի անվան թիվ 8 դպրոց/

պարապունքներւ սկսվում են ժամը `13:00-14:00

 

Նույն  օրերին` երեքշաբթի և հինգշաբթի օրերին արդեն <<Համայնքային համախմբման և աջակցության >> կենտրոն ՀԿ-ի գրասենյակում, ք Ալավերդի  Ջրավազանի 5 ա

ժամը 16:00-17:00  անգլերենի  պարապունքներն  իրականացվում   են    15-ից բարձր տարիք ունեցող երեխաների համար

երեկոյան ժամը 18:00-ին  անգլերեն լեզվի պարապունք մեծահասակների համար:

Հարցեր լինելու դեպքում կարող  եք դիմել „ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ  ք. Ալավերդի , Ջրավազանի 5Ա / հին ուսումնարանի շենք˛առաջին հարկ/ կամ զանգահարել հետյեյալ հեռ համարով `0253 -2 44 43:

Ձեր ազատ  ժամանակը օգտագործեք խելացիորեն և ձեռք բերեք նոր գիտելիքներ :

Սիրով սպասում  ենք  Ձեզ:

<<  Համայնքային համախմբամն և աջակցության կենտրոն >> ՀԿ

Բարի գալուստ

Ուրախ ենք ողջունել Ձեզ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ի պաշտոնական կայքում և շնորհակալ մեր գործունեության նկատմամբ դրսևորած Ձեր հետաքրքրության համար:

Ընթերցել...

որոնում