ՀայEng

Շարունակվում են հանդիպումները բյուջեի մոնիտորինգ իրականացնող խմբերի հետ

2015 թ. Հուլիսի 10-ին   « Համայնքային  համախմբման և  աջակցության կենտրոն»  ՀԿ-ի  աշխատակիցը և  մասնակցային բյուջետային փորձագետ Ղարիբ Հարությունյանը  հանդիպումներ ունեցան Արևածագ և Քարինջ համայնքների  բյուջեի  մոնիտորինգի  խմբի անդամների հետ,որի  ժամանակ փորձագետը  կարևորեց  որ ի համայնքներում  ձևավորված բյուջեի  մոնիտորինգի խումբն ավելի  ուշադիր, հետևողական լինի բյուջեի պլանավորման, ֆոնդհայթայթման և  հետագա  աշխատանքների ընթացքների նկատմամբ, այն ավելի էֆեկտիվ ու արդյունավետ

դարձնելու համար:Հանդիպումների ընթացքում մշակվեց մեթոդաբանությունը խոսվեց առաջիկա անելիքների մասին, բյուջեի մոնիտորինգի գործընթացի ընթացակարգի , հաջորդական քայլերի մասին, որոնք  պետք  է իրականացվեն:  Նմանատիպ հանդիպում արդեն իսկ տեղի էր ունեցել Աքորի , Ախթալա, Ճոճկան համայնքների բյուջեի մոնիտրինգի խմբի անդամների  հետ ս/թ հունիս  ամսին: Բյուջեի մոնիտորինգի իրականացման հիմնական նպատակն է խթանել մասնակցային  գործընթացները, մասնակցային պլանավորմումը, բյուջեի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացումը և նպաստել ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը:Այս հանդիպումները  ինչպես  նշել էինք նախկինում կրելու են պարբերական բնույթ  և  արդեն իսկ մշակված  ժամանակացույցին  համապատասխան այն իրականացվում է:

Հանդիպումներն իրականացվում են համայնքի բնակիչների հետ համատեղ  « Համայնքային  համախմբման և  աջակցության կենտրոն»,, ՀԿ-ի կողմից իրականացվող « Համայնքային բյուջեի մոնիտորիգ »  ծրագրի շրջանակներում  «ՎորլդՎիժն Հայաստան ՄԲԿ»–ի ֆինանսական  օժանդակությամբ:

 

 

որոնում