ՀայEng

Աշխատանքային նորություն

 

2013 թվականի հունիսի 11-ին և 12-ին Ալավերդի քաղաքում << Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն >> ՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ իրականացվող << Ակտիվ ուսանող>> ծրագրի շրջանակներում անցկացվեց "Ծրագրի կոնցեպցիայի և դրամաշնորհային ծրագրային առաջարկների մշակում " ուսուցողական դասընթացը` Ալավերդի քաղաքում գործող 4 ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների 20 անդամների համար:

Դասընթացի ժամանակ ուսանողները ծանոթացան դրամաշնորհային ծրագրեր գրելու գործիքներին, ծրագիր-առաջարկների կոնցեպտին և բաղադրիչներին: Դասընթացի ընթածքում ուսանողական խորհուրդների անդամները մշակեցին ապագա ծրագրերի 4 նախագիծ:

 

Դասընթացը անցավ ինտերակտիվ մեթոդաբանությամբ, վարժանքներով, դերային խաղերով, քննարկումներով , որոնց հիմքում ընկած են ոչ ֆորմալ կրթության և մասնակիցների անհատական զարգացման սկզբունքները: Դասընթացի ժամանակ ուսանողները ցուցաբերեցին բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն:

որոնում