ՀայEng

Ալավերդու տարածաշրջանի դպրոցներում մեկնարկել են բակային ճամբարները

,,Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն,,  ՀԿ-ն  ,,  Համայնքային աջակցության ,, ծրագրի շրջանակներում աջակցում է բակային ճամբարների կազմակերպմանը , որի կազմակերպչական աշխատանքների իրականացմանն ընդգրկված են  նաև կազմակերպության  սոցիալական  աշխատողները: Առաջին  բակային ճամբարները, որի կազմակերպման  աջակցել է կազմակերպությունը `Հաղպատ համայնքն է ` տրամադրվել է  ոչ միայն անհրաժեշտ պարագաներ  այլ նաև սնունդ, ինչպես նաև Ալավերդու թիվ 2 և թիվ 12 հիմնական դպրոցները , որոնց  հատկացվել են անհրաժեշտ պարագաներ`

գնդակներ, գունավոր թղթեր, գունավոր մատիտներ և այլն` երեխաների առօրյան հագեցած կազմակերպելու համար: Բակային  ճամբարներ կազմակերպվելու են նաև Ճոճկան ,Մ.Այրում ,Ախթալա, Կաճաճկուտ, Աքորի, Քարինջ, Արևածագ և Մղարթ  համայնքներում, որոնց  ,,Համայնքային  համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ն նախատեսում է աջակցություն ցուցաբերել:

 

Ծրագիրն իրականացվում է,, Համայնքաին համախմբման և աջակցության կենտրոն ,,ՀԿ-ի  կողմից  ,, Համայնքային աջակցության ,, ծրագրի շրջանակներում, ֆինանսավորվում է Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ –ի աջակցությամբ:

որոնում