ՀայEng

Կոնֆլիկտի մեջ է՞ խաղաղությունը

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ-ի գրասենյակում 2015 թ հուլսի 16-ին   տեղի ունեցավ  հանդիպում Ալավերդու ակտիվ երիտասարդների հետ ,,Peace Counts’’ ծրագրի շրջանակներում, որի գործողությունները կոորդինացնում է «Խաղաղության երկխոսություն»  ՀԿ-ն,« Berghof»  հիմնադրամի  ֆինանսական աջակցությամբ: Միջոցառման չորս ժամ տևած քննարկումների,  դերախաղերի ընթացքում  մասնակիցները  ծանոթացան, թե  ինչպես է սկսվել ու սկիզբ առել ծրագրի գաղափարը, որն է նպատակը` կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին աջակցել հասնել խաղաղության, զարգացնելով  հակամարտող կողմերի միջև էմպատիայի հմտությունները և ընտրել լուծման տարբերակ, որը

կբավարարի բոլոր կողմերին: Մասնակիցները բաժանվեցին  երկու  խմբերի, որից հետո  յուրաքանչյուր խմբին  տրվեց  որոշակի  հանձնարարական  մեկնաբանել և  պաշտպանել երկու անձի, որոնք  գտնվում են  կյանքի  հակառակ կողմում, արտահայտել  իրենց  զգացմունքները  այս  կամ այն իրավիճակի վերաբերյալ, բարձրաձայնել ներքին կոնֆլիկտները, դրանց լուծման հնարավոր ուղիները և քննարկել միմիանց հետ:  Հանդիպումն իր ձևաչափով  հետաքրքիր  էր, բովանդակալից, մասնակիցներն իրենց տեսակետները պաշտպանելու  համար բոլոր հնարավոր միջոցներն էին կիրառում, հակառակ կողմին  սեփական մոտեցումները ընդունելու համար կիրառվում էր անհատական և թիմային ձևաչափով  աշխատանք, թե ինչու պետք է ընդունել առաջարկված լուծման միջոցը, որպես  ալտերնատիվ հակառակ կողմից առաջարկվող ուղիների կամ գտնել դրանց ոսկե միջինը:Միջոցառման ավարտին մասնակիցները նշեցին, որ չորս ժամվա ընթացքում իրենք ձեռքբերեցին մի նոր գիտություն, որը կիրառելի է ինչպես գլոբալ խնդիրների ժամանակ, այնպես էլ` առօրյաում:

որոնում