ՀայEng

ՀՀ Լոռու մարզի համայնքներում բակային ճամբարները շարունակվում են

Արդեն մոտ մեկ ամիս է ինչ ՀՀ  Լոռու մարզի  Ալավերդի, Ճոճկան,Կաճաճկուտ, Մեծ Այրում, Ախթալա, Արևածագ, Մղարթ, Աքորի, Հաղպատ  համայնքներում կազմակերպվում են բակային ճամբարներ դպրոցների և ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ: Համայնքերի մի մասում ճամբարներն արդեն ավարտվել են, մյուսներում շարունակվում են, իսկ Քարինջում կկազմակերպվի առաջիկա օրերին: Տարոնը, Անահիտը, Նաիրան, Ռուբիկը, Կարենը,

Տիգրանը, Լուսինեն, Սյուզաննան և Ռուզանը փորձառու ճամբարավարներ են և իրենց բոլոր մասնագիտական և մարդկային ունակություններն ու հմտությունները ներդրեցին, որպեսզի լավագույնս կազմակերպեն երեխաների ակտիվ հանգիստը,նոր գիտելիքների ու հմտությունների յուրացումը: Բազմաթիվ երեխաներ այս օրերին կիսեցին բակային ճամբարների հետ կապված ուրախությունները, դժվարությունները և առաջադրանքները, այդպիսով մտնելով անհատական կարողությունների ձեռքբերման և կիրառման նոր փուլ: Բազմաթիվ պատանիներ փորձեցին իրենց կարողությունները ջոկատավարների  պարտականություններում, ինչը մի ինքնատիպ հարթակ հանդիսացավ իրենց համար կայացման,ինքնադրսևորման և թիմային աշխատանքի կազմակերպման առումով:

Բակային ճամբարները կազմակերպվում են «Համայնքաին համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող  «Համայնքային աջակցության» ծրագրի շրջանակներում,Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ –ի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհաին ծրագրի աջակցությամբ:

 

 

որոնում