ՀայEng

Օրինակելի նախադեպ Բուրաստան համայնքում

«Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն» ՀԿ-ն խրախուսում է համայնքային ակտիվությունն ու նախաձեռնողականությունը և արձագանքում է Արարատի մարզի Բուրաստան համայնքում ընթացող բակային ճամբարի կազմակերպչական խմբի ղեկավար Հասմիկ Բունիաթյանի նամակին՝ ողջունելով բակային ճամբարի թիմի աշխատանքները,որոնք արդեն  երկրրդ տարին է ինչ Արարատի մարզի Բուրաստան համայնքապետարանի աջակցությամբ հուլիսի 5-ից օգոստոսի 25-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպում և իրականացնում են բակային ճամբար համայնքային բյուջեի միջոցներով: Ճամբարի կազմակերպչական խումբը համագործակցում է Բուրաստան

համայնքի մշակույթի տան գեղարվեստական մասի ղեկավարի հետ, իսկ կազմակերպչական խմբում ներգրավված են ուսանողներ: Ճամբարն ունի ղեկավար-հրամանատար, 3 ջոկատ՝ կարմիր, կապույտ,ծիրանագույն և 5 ջոկատավարներ, որոնք  անմնացորդ նվիրված են իրենց գործին, ջանք ու եռանդ չեն խնայում ճամբարի մասնակից երեխաների առօրյան անմոռանալի դարձնելու համար, այստեղ տիրող ջերմ ու լուսավոր մթնոլորտն իրենց ակտիվ մասնակցությամբ ապահովում են ոչ միայն Բուրաստան համայնքի այլև հարակից համայնքների երեխաները: Ճամբարի առօրյան լցված է ուսուցողական ու ժամանցային խաղերով, երգերով, պարերով, ամենատարբեր թեմաներ ընդգրկող միջոցառումներով: Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս նախատեսվում է Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների այցը,այս տարի կազմակերպվել են միջոցառումներ նվիրված մայրերին, քաղաքամայր Երևանին, հայ մեծ երգահան Կոմիտասին, վերջերս ճամբարում տեղի ունեցավ մեծ միջոցառում նվիրված հայոց բանակին և համայնքի  զինծառայողների մայրերին: Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին թշնամու գնդակից զոհված հերոս-զինվորների հիշատակը, այնուհետև միջոցառումը շարունակվեց գեղեցիկ տոնակատարությամբ՝ հնչեցին բանակին նվիրված ու սիրելի դարձած երգեր, հանդես եկան պարային խմբեր: Միջոցառմանը ներկա էին գտնվում բանակայինների ծնողները,որոնք զգացված, հուզված էին և երախտիքի խոսքն ուղղեցին միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ իրենց գեղեցիկ երեկո նվիրելու համար: Միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:

 

Բուրաստանի բակային ճամբարը կարող է լավ օրինակ հանդիսանալ Հայաստանի  այլ համայնքների համար, որտեղ կարող են կազմակերպել բակային ճամբարներ զուտ համայնքային միջոցներով:

որոնում