ՀայEng

Հանդիպումներ «Համայնքային բյուջեի մոնիտրինգ» ծրագրի շրջանակներում

2015 թ. օգոստոսի 17-ին «Համայնքային բյուջեի մոնիտորիգ» ծրագրի շրջանակներում  տեղի ունեցան հանդիպումներ Ճոճկան, Ախթալայ, Քարինջ  համայնքներում: Հանդիպումներին մասնակցեցին  ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, բյուջեի մոնիտորինգի խմբերի անդամներ, ակտիվ քաղաքացիներ, CCMS-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը և մասնակցային բյուջետավորման փորձագետ Ղարիբ Հարությունյանը: Հանդիպումներից առաջ վերոնշյալ համայնքներում բյուջեի մոնիտորիգ իրականացնող խմբի անդամները փորձագետի ուղորդմամբ իրականացրել են

փաստահավաքագրման աշխատանքներ: Տրամադրված տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո փորձագետը կազմել էր նախնական վերլուծություն, որը ներկայացրեց հանդիպումների ժամանակ: Ծավալված քննարկումների ընթացքում մասնակիցների եւ փորձագետի կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առաջացել էին վերոնշյալ համայնքների բյուջեների ուսումնասիրման արդյունքում: Հարցերը վերաբերվում էին բյուջեի ձևավորման, համայնքների քառամյա զարգացման ծրագրերի մշակման, եկամուտների, ծախսերի գործընթացներին և հարկերի հավաքագրման ցուցանիշներին: Համայնքների ղեկավարները պատասխանեցին բարձրացված հարցերին, ներկայացրեցին 2015 թվականի բյուջեի նախագծի մշակման գործընթացները, համայնքի բնակիչների մասնակցության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև 2015 թվականի բյուջեների կատարողականի ցուցանիշները, համայնքի առաջնային խնդիրները և ներդրումների, իրականացվող և պլանավորված ծրագրերի և այլ տեղեկատվություն:

 

Առաջիակայում փորձագետի կողմից կկազմվի ծրագրի շահառու համայնքերի բյուջեների վերջնական վերլուծությունը, կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի շահագրգիռ կողմերին`համայնքի բնակիչների, շահառու համայնքերի ՏԻՄ-երի և ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների  քննարկմանը:

«Բյուջեի մոնիտորինգ» ծրագիրը իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ի կողմից «ՎորլդՎիժն Հայաստան»  ՄԲԿ-ի ֆինանսական  օժանդակությամբ:

որոնում