ՀայEng

Շնորհավոր Սեպտեմբերի 1

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է բոլորին սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր ունեցել են իրենց  կայուն տեղն ու նշանակությունը: Գիտելիքի հանդեպ հարգանքը հայկական մենթալիտետին բնորոշ կողմերց են համարվել։

Սեպտեմբերի  1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն  ներկայումս  սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր  և այս օրը առավել կարևոր և հիշարժան է առաջին դասարանացիների և առաջին կուրսեցիների համար:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և ծնողներին մաղթում է խաղաղություն և հաղթանակների բերկրանք:

որոնում