Շնորհավոր Սեպտեմբերի 1
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է բոլորին սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գիտելիքի հանդեպ հարգանքը հայկական մենթալիտետին բնորոշ կողմերց են համարվել։
Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն ներկայումս սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր և այս օրը առավել կարևոր և հիշարժան է առաջին դասարանացիների և առաջին կուրսեցիների համար:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և ծնողներին մաղթում է խաղաղություն և հաղթանակների բերկրանք: