ՀայEng

Համայնքների բյուջեի մոնիտորինգ երիտասարդների ներգրավմամբ

2015թ. սեպտեմբերի 4-ին  «Համայնքային բյուջեի մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Աքորի և Արևածագ համայնքներում տեղի ունեցան հանդիպումներ , որին մասնակցեցին  վերոնշյալ համայնքի ղեկավարները , ՏԻՄ ներկայացուցիչներ , բյուջեի մոնիտորինգի խմբի երիտասարդ անդամներ , CCMS-ի («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ) ներկայացուցիչներ , մասնակցային բյուջետավորման փորձագետ Ղարիբ  Հարությունյանը:

Մինչ այս հանդիպումը  բյուջեի մոնիտորինգ  իրականացնող անդամները փորձագետի  խորհրդատվությամբ իրականացրել էին որոշակի փաստերի հավաքագրման  աշխատանքներ , որոնք ուսունասիրվել էին փորձագետի կողմից , կազմվել էր նախնական վերլուծություն  և նախնական արդյունքները ներկայացվեցին հանդիպման մասնակիցներին: Հանդիպման ժամանակ

փորձագետի կողմից բարձրաձայնվեցին հարցեր , որոնք  առաջ էին եկել տրամադրված նյութերն ուսումնասիրելուց հետո: Դրանք վերաբերվում էին բյուջեի ձևավորման ,քառամյա  ծրագրերի մշակման , իրականացման ,առաջնահերթությունով որոշված խնդիրների , գույքագրման , հարկահավաքագրման գործընթացին ,եկամուտներին և ծախսերին: Բարձրացված հարցերին պատասխանեցին համայնքի ղեկավարները  ներկայացնելով  գործընթացների ընթացակարգի մասին տեղեկություններ, ինչպիսի պատկեր ունեն համայքները կատարողական ցուցանիշներով, ինչպիսի ծրագրեր են մշակվել , իրականացվել :
Առաջիկայում  ծրագրի շահառու համայնքների համար կմշակվեն  առաջարկությունների փաթեթներ ուղված համայնքային միջոցների արդյունավետ կառավարմանը և համայնքի եկամուտների ավելացման մեխանիզմների ներդրմանը և առաջարկությունները կներկայացվեն շահագրգիռ կողմերի քննարկմանը:
« Համայնքային բյուջեի մոնիտորինգ »  ծրագիրը  իրականացվում է CCMS-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ախթալա , Ճոճկան , Աքորի , Քարինջ , Արևածագ համայնքներում « Վորլդ Վիժն » Հայաստան ՄԲԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

 

որոնում