ՀայEng

ԼՈՌԻԻՑ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ` ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

2015 թվականի սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ճոճկան, Արևածագ, Աքորի և Քարինջ համայնքներում համայնքի բյուջեի մոնիտորինգ իրականացնող խմբերի երիտասարդ ներկայացուցիչներ մեկնեցին ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս փորձի փոխանակման նպատակով:Փորձի փոխանակման այցելությունը կազմակերպել էր CCMS-ը ( «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ), հյուրընկալող կազմակերպությունը Սյունիքի մարզում գործող

«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն, ինչպես նաև Սյունիքի մարզի Քարահունջ և Հալիձոր համայնքների գյուղապետարանները և ակտիվ խմբերը: Այցելության նպատակն էր, փորձի փոխանակում իրականացնել « Համայնքային բյուջեի մոնիտորինգ» ծրագրի մասնակիցների միջև, որը իրականացվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի և ՀՀ Սյունիքի մարզի  Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում, Վորլդ Վիժն ՄԲԿ-ի ֆինանսական աջակցությամբ: Փորձի փոխանակման ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց աշխատանքներին, լավագույն ձեռքբերումներին, արդյունքներին, մասնակցային կառավարման գործող մեխանիզմներին, ծնվեցին նոր գաղափարներ, որոնք հնարավոր է հետագայում ձևավորեն համագործակցության պլատֆորմ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Լոռու մարզի ներկայացուցիչներին շատ հետաքրքրեց  Քարահունջ համայնքի  ծրագրային բյուջեի կիրառման մեթոդը, որի դեպքում համայնքն ունենալով շատ փոքրաքանակ բյուջետային միջոցներ բազմաթիվ ծառայություններ է մատուցում և ապահովում դոնոր կազմակերպությունների շարունակական ներդրումները: Լոռու մարզի ներկայացուցիչները քննարկումներից հետո միտք արտահայտեցին, որ իրենց համայնքներում կառաջարկեն համայնքի բյուջեն կազմել ըստ նախատեսվող ծրագրի, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացման նպատակով:
2015 թվականի սեպտեմբերի 19-ին փորձի փոխանակման խումբը վերադարձավ Լոռի:

 

որոնում