ՀայEng

Բյուջեների մոնիտորինգի ֆորում Ալավերդի քաղաքում

2015 թվականի սեպտեմբերի 22-ին CCMS-ը («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ)  Վորլդ Վիժն ՄԲԿ Ալավերդու ՏԶԾ գրասենյակում հրավիրել էր ֆորում, որի նպատակն էր ներկայացնել « Համայնքային բյուջեի մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները ծրագրի շահառու ՀՀ Լոռու մարզի  Ախթալա, Արևածագ, Աքորի, Քարինջ և Ճոճկան համայնքներում իրականացված բյուջեների մոնիտորինգի արդյունքները, եզրահանգումները և մոնիտորինգի արդյունքների հիման վրա մշակված առաջարկությունները: Հանդիպմանը մասնակցում էին շահառու համայնքների բյուջեի

մոնիտորնգի խմբի անդամները,համայնքապետերը, համայնքի բնակիչներ, Վորլդ Վիժն ՄԲԿ-ի ,  CCMS-ի ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ , ՀՀ Լոռու մարզպետարանի ՀԳՄ առաջին կարգի մասնագետ Արմեն Շահվերդյանը և այլոք: Ծրագրի փորձագետ Ղարիբ Հարությունյանը ներկայացրեց համայնքների բյուջեների վերլուծությունը, մոնիտորինգի արդյունքում բացահայտված խնդիրները , որից հետո ներկայացրեց մշակված առաջարկությունների փաթեթները, որոնք միտված են շահառու համայնքների մասնակցային կառավարման բարձրացմանը ,  բյուջետային  եկամուտների աղբյուրների ավելացմանը, առկա միջոցների արդյունավետ կառավարմանը և իրականացված ծրագրի շրջանակներում փորձի հիման վրա  վերամշակված համայնքի բյուջեի մոնիտորինգ իրականացնելու գործիք ձեռնարկը:Վերլուծության և առաջարկությունների ներկայացումից հետո մասնակիցների միջև ընթացան  քննարկումներ: CCMS տնօրեն Օլեգ  Դուլգարյանը նշեց, որ իրենք հաստատակամ են շարունակել համայնքների երիտասարդների ոչ ֆորմալ կրթման գործընթացը և հանրային կառավարմանը միտված աշխատանքները :
Համայնքների բյուջեների մոնիտորինգի խմբերի անդամները ներկայացրեցին իրենց կողմից ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները, արձանագարված հաջողությունները և խոչընդոտները: Կողմերի միջև ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա միասնական աշխատանքների վերաբերյալ: Առաջիկայում CCMS-ը առաջարկությունների փաթեթը և մշակված նյութերը կներկայացնի համայնքապետարաններին, ԲՄ խմբերին և ՀՀ Լոռու մարզպետարան: Միջոցառումը ավարտվեց գործնական տրամադրությամբ:
«Համայնքային բյուջեի մոնիտորինգ » ծրագիրը իրականացվել 2014-1015 թ ժամանակահատվածում CCMS-ի կողմից, Վորլդ ՎԻժՆ ՄԲԿ-ի ֆինասական աջակցությամբ:

 

 

 

որոնում