Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Գործունեություն PDF Տպել Էլ.փոստ

2011 թվականի դեկտեմբերին 10 համայնքներում վեր հանված 344 տարբեր բարդության խնդիրներից 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀԱԿ-ի կողմից 83 խնդիրներ, կամ ընդհանուրի 24.12 %-ը ստացել են իրենց լուծումները շահերի պաշտպանության , համայնքային ծրագրերի մշակման և տարբեր ֆոնդերի ներգրավման արդյունքում:

2011 թ. հունվարին ՀՀԱԿ-ը Վորլդ Վիժըն միջազգային բարեգործական կազմակերպության կողմից շահեց իր հերթական դրամաշնորհը՝ «Շահագրգիռ կողմերը՝ միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության ծրագրի շրջանակներում, 10 համայնքներում սոցիալական աշխատողների ինստիտուտ ձևավորելու նպատակով:Սոցիալական աշխատողները հանդիսանում են ՀՀԱԿ-ի աշխատակիցներ և ՀՀԱԿ-ի աջակցությամբ ՀՀ Լոռու մարզպետարանի երեխաների, կանանց և ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցաբար իրականացնում են երեխաների ու խոցելի այլ խմբերի շահերի պաշտպանությանն ու աջակցությանը ուղղված աշխատանք:

2011 -2012 թթ ՀՀԱԿ-ը Քաունթերփարթ ինթերնեյշնլի աջակցությամբ իրականացրեց նաև << Սոցիալական հաշվետվողականության ձեւավորում Լոռու մարզում>> ծրագիրը , որի ընթացքում համայնքի բնակիչները և ՏԻՄ աշխատակիցներն անցան մասնակցային պլանավորման և բյուջետավորման վերապատրաստում, մասնակցային սկզբունքով թարմացվեցին համայնքների քառամյա զարգացման ծրագրերը, մշակվեցին բյուջեների նախագծերը:

2011 թ մայիս- սեպտեմբեր ամիսներին ՀՀԱԿ-ն իրականացրեց կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության մոնիթորինգ, որի արդյունքում պատրաստվեց զեկույց և ներկայացվեց ՀՀ պետական համակարգի ինստիտուտներին, տեղական եւ միջազգային կազմակերպություններին: