ՀայEng

Լոռու մարզում բազմաթիվ համայնքների աշակերտներ ոտքով քայլում են կիլոմետրեր դեպի հարևան գյուղի դպրոց

2015 թվականի նոյեմբերի 19-ին << Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ-ի / CCMS / գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում  Լոռու մարզի աշակերտների տրանսպորտային, աշխարհագրակն և սոցիալական դժվարություններ>> թեմայով:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Լոռու մարզպետարանի, երեխաների , կանանց և ընտանիքի պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, Լոռու մարզպետարանի` կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կրթության բաժնի մասնագետ Կարինե Մելիքսեթյանը, ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ,  Լոռու մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ և ակտիվ քաղաքացիներ:

<< Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ-ն  կատարել է ուսումնասիրություն կապված ՀՀ Լոռու մարզի աշակերտների տրանսպորտացիոն դժվարությունների աշխարհագրական և սոցիալական ասպեկտների հետ:  Ներկաներին ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությունն ընդգրկել է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 13 հիմնական դպրոց ունեցող համայնքներ, հիմնական դպրոց ունեցող համայնքներին հարակից 6 միջնակարգ դպրոց : Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում հիմնական դպրոց ունեցող համայնքի բնակիչ աշակերտները ստիպված են լինում  կրթությունը շարունակելու համար հաճախել այլ համայնքներում գտնվող հանրակրթական դպրոցներ և ուսումնական հաստատություններ, հանդիպելով մեծ դժվարությունների: Համայնքների հիմնական մասում չի գործում միջհամայնքային տրանասպորտը և երեխաների հիմնական մասը հաճախում է դպրոց հետիոտն, հաղտահարելով 3-10 կիլոմետր և նույնքան տուն հետ գնալու ժամանակ:
Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ ՀՀ  7 մարզերում, գործում է  «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում»  ծրագիրը , որի հիմքում ընկած է ՀՀ  «Հանրակրթության մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 6-րդ կետը:
ՀՀ Լոռու մարզին հատկացվում է տարեկան ծրագրով  նախատեսված գումարի  0,5%, կամ տարեկան 278․100 ՀՀ դրամ, ինչը մեղմ ասած շատ չնչին գումար է որոշակիորեն խնդիրներին լուծում տալու համար:
Մարզերի միջև այդպիսի անհամաչափության արդյունքում ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների աշակերտներ, դպրոց հաճախելու համար ստիպված են ոտքով հաղտահարել կիլոմետրեր կամ ծնողների ուսերին է մնում աշակերտների տեղափոխման հետ կապված նյութական ծախսերև, հարուցելով սոցիալական , իսկ ձմեռվա ամիսներին նաև առողջական խոչընդոտներ և դժվարություններ : Ուսումնասիրության ժամանակ, մասնակիցների մեծ մասի համար նորություն էր, որ ՀՀ-ում  գործում է նմանատիպ ծրագիր:  ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները կարևորեցին բարձրացված խնդիրների լուծման համար շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցությունը, ինչպես նաև խնդրի հանդեպ ՏԻՄ ուշադրության մեծացումը, քանի որ խնդիրը որոշ համայնքներում ըստ մասնակիցների կարող է լուծվել նաև տեղական մակարդակում:
Առաջիկայում << Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ-ի ներկայացուցիչները կվերջնակաանցնեն արդյունքները, համայնքների բնակիչների հետ միասին  կմշակեն առաջարկությունների փաթեթ և կներկայացնեն իրավասու մարմիններին:
<< Համայնքային համախմխմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ-ն հայտնում է իր պատրաստակամությունը, վերոնշյալ խնդիրների բարձրաձայնման և լուծման նպատակով համագործակցել շահագրգիռ կողմերի, կառույցների հետ տեղական, մարզային և ազգային մակարդակներում:

 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

19.11.2015

 

որոնում