ՀայEng

« Զարգացման խաչմերուկ » ծրագրի ավարտ: ԵԿԱ` նոր սկիզբ

2015թ, դեկտեմբերի 15-ին CCMS-ի գրասենյակում տեղի ունեցավ 2015թ-ի օգոստոսի 15-ին մեկնարկած և դեկտեմբերի 15-ին ավարտված « Զարգացման խաչմերուկ » ծրագրի փակումը: Այս ժամանակահատվածում և ծրագրի շրջանակներում Ալավերդի, Արևածագ ,Աքորի , Քարինջ և Ճոճկան համայնքներում ձևավորված ԵԿԱ-ները հանդես  եկան հաշվետվություններով`իրենց անցած ճանապարհի մասին: Ներկա էին ԵԿԱ անդամներ,  հրավիրվել էին կամավորներ ,ծրագրի շահառու համայնքներից ակտիվ բնակիչներ,

Ալավերդի համայնքի ՏԻՄ ներկայացուցիչ, ուսանողներներ: Հաշվետվության ժամանակ յուրաքանչյուր  ԵԿԱ  փոքրիկ էքսկուրս կատարեց դեպի ոչ վաղ անցյալ` ներկայացնելով իր անցած ճանապարհը:Այս մի քանի ամիսների ընթացքում ծրագրի շահառու համայնքներում հրավիրվել էին հանդիպումներ համայնքի բնակիչների և երիտասարդների հետ,յուրաքանչյուր համայքնում ընտրվեցին  4-ական երիտասարդներ ԵԿԱ-ներում ընդգրկվելու և որպես լիարժեք անդամ հանդես գալու համար, նրանցից  մեկն ընտրվեց  իրենց  համայնքի  անունով ստեղծված  ԵԿԱ  ֆեսբուքյան էջի ադմինիստրատոր: Այդ  էջերը միշտ անդրադարնում են  ցանկացած իրադարձության, որը կատարվում է այդ  համայնքում կամ անմիջականորեն կապ ունի ԵԿԱ-ի  հետ: ԵԿԱ  ֆեսբուքյան էջերում նյութեր հրապարակվեցին  « Կամավորություն, կարիքների գնահատում, Մոնիտորինգի և շահերի պաշտպանությույան գործիքները, Համայնքային մոբիլիզացիա , ՏԻՄ օրենսդրություն` մասնակցային բյուջետավորում, Ծրագիր առաջարկի կազմում և ֆոնդահայթայթում » թեմաներով դասընթացների մասին :Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին տրվեցին վկայականներ, ներգրավվեց տեղական հեռուստաընկերությունը լուսաբանլով  ծրագրի շրջանականերում իրականացված դասընթացներըանդրադարձ  եղավ  նաև  այս հանդիպմանը, այնուհետև  ձևավորված ԵԿԱ-ներից յուրաքանչյուրը իրենց համայնքներում իրականացրեցին ֆոկուս խմբային քննարկումներ վեհանելու համայնքներում առկա խնդիրները , կազմակերպվեցին ֆլեշ մոբեր վերհանված խնդիրները ՏԻՄ և համայնքի բնակիչների ուշադրության կենտրոնում լինելու համար, յուրաքանչյուր ԵԿԱ կազմեց առաջարկությունների փաթեթներ, որոնցում ընդգրկված  էին առաջնահերթության կարգով վերհանված  խնդիրները: Դրանք ներկայացվեցին իրենց համանքում 2016  թ-ի բյուջեի նախագծի հանրային բաց լսումների և քննարկումների ժամանակ:Ծրագրի շահառու համայնքներում ԵԿԱ–ների կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկություններն արժանացել են հավանության և  2016թ-ի բյուջեից հատկացումներ են նախատեսվում կատարել` Աքորի համայնքում մանկական խաղահրապարակի բարեկարգման համար ,  Արևածագ  և  Ճոճկան համայնքներում համաֆինանսավորման միջոցով աշխատատեղի ստեղծում  / 1 -2 աշխատատեղ/ , Քարինջ համայնքում համապատասխան վայրերում նշանների տեղադրում ՝դպրոցի հարակից տարածքում , որը կհուշի վարորդներին ավելի զգուշ վարել տրանսպորտային միջոցները, Ալավերդի համայնքում քաղաքպետարանի հետ հնարավոր համագործակցություն: Ալավերդի համայնքի ԵԿԱ-ն բացի առաջարկությունների փաթեթը մշակել են  առողջ ապրելակերպի մասին ծրագիր, որի միջոցով ցանկանում է  մասսայականացնել Street Workout սպորտաձևը: Դեկտեմբեր ամսվա մեջ ԵԿԱ-ի անդամները հանդիպում ճաշկերույթ ունեցան հնարավոր ներդնողների հետ : Հետաքրքրվածություն կա ԵԿԱ-ի մշակած  ծրագրի վերաբերյալ և ինչպես Ալավերդու ԵԿԱ-ի անդամները նշեցին հետևողական են լինելու և,աչալուրջ  ծրագիրը իրականացնելու և հետաքրքրված կողմերին ներգրավվելու համար:Ծրագրի շահառու 5 համայնքների ` Ալավերդի, Աքորի , Արևածագի , Քարինջի և Ճոճկանի ԵԿԱ-ները խոսեցին իրենց փոքրիկ հաջողությունների, ձեռք բերումների և բաց  թողումների ,հետագա ակնկալիքների ու գործողությունների մասին և վստահեցրեցին որ գործընթացը շարունակական է, իրենք հետևողական են լինելու իրենց կողմից առաջարկված բարեփոխումների իրականացման համար, պատրաստվում են իրենց ներուժը ներդնել հետագայում իրենց  համայնքներում ծառացած խնդիրների լուծմանը , բաց են  համագործակցության համար:

 

« Զարգացման խաչմերուկ » ծրագիրը  իրականացվում էր CCMS-ի  կողմից   ՀՀ Սպորտի  և Երիտասարդության  հարցերով նախարարությունը  ֆինասկան  աջակցությամբ:

 

որոնում