ՀայEng

Գործընկերներ

Միջմշակութային Ուսումնասիրությունների, Ուսուցման և Երկխոսության Միջազգային Կենտրոն ՀԿ

 

 

Միջմշակութային  ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի (ՄՈՒՈՒԵՄԿ) առաքելությունն է կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ հարգվում և արժևորվում է մշակութային բազմազանությունը, որտեղ “պատերազմի մշակույթին” փոխարինելու է գալիս խաղաղության մշակույթը, և որտեղ տարբեր մշակույթներ կրող մարդիկ ձեռք ձեռքի տված աշխատում են հանուն գլոբալ խնդիրների լուծման և կայուն զարգացման:

 

 

Կազմակերպության նպատակները

Համեմատական ուսումնասիրություն և տարբեր ժողովուրդների ազգային առանձնահատկությունների ներկայացում

Միջմշակութային, միջկրոնական, միջքաղաքակրթական երկխոսության խթանում

Հակամարտությունների լուծում և աշխարհում Խաղաղության Մշակույթի հաստատում

Գլոբալ խնդիրների լուծման համար տարբեր մշակույթների ներկայացուցիչների ներուժի համախմբում

Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը կազմակերպում է միջմշակութային ուսումնասիրության ծրագրեր և տարբեր ուսուցողական դասընթացներ Հայաստանում, կովկասյան տարածաշրջանում և արտերկրում: Կազմակերպության մեկ այլ նպատակն է մշակել և իրականացնել տարբեր ազգերի միջև փոխըմբռնում և համագործակցություն խթանող բազմազան ծրագրեր:

Շուրջ 4 տարի է կազմակերպությունը հավաքում է տվյալների բազա տարբեր ազգերի մշակութային ժառանգության վերաբերյալ՝ համապատասխան ֆոտո, վիդեո, աուդիո և այլ նյութերով: Կազմակերպության նպատակներից է նաև միջմշակութային ուսուցման տեսության ենթատեքստում կազմակերպել  ուսումնասիրություններ համաշխարհային քաղաքակրթությունների պատմության և զարգացման վերաբերյալ:

Մեր նպատակներից է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբարձրացնեն հասարակության գիտակցությունը Խաղաղության մշակույթի վերաբերյալ:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Գրասենյակ:

Փոստային հասցե: Անդրանիկի փ.52/20, 0064 Երևան, Հայաստան

Հեռախոս/Ֆաքս: 374 10585092,  Էլ-փոստ:    Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Ինտերնետային կայք:

www.ICIRLD.net

 

Երիտասարդ Տավուշ  ՀԿ

 

 

Առաքելություն

1. Բարձրացնել երիտասարդ սերնդի դերը հասարակական կյանքում,

2. Ստեղծել հնարավորություն հասարակության`հատկապես երիտասարդների ու երեխաների ինքնադրսևորման – ինքնահաստատման համար, աջակցել լայն աշխարհայացքի, հայրենասեր, բարոյական բարձր նկարագրի տեր սերնդի ձևավորմանը,

3. Խորացնել երիտասարդական կազմակերպությունների փոխօգնությունն ու համագործակցությունը, խրախուսել բաց երիտասարդական աշխատանքը,

4. Աջակցել երիտասարդների, պատանիների, երեխաների սոցիալ – քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը,

5. Կապեր հաստատել, ընդլայնել հանագործակցությունն ու փորձի փոխանակումը արտասահմանյան` միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ,

6. Նպաստել երիտասարդական տեղեկատվական ցանցի ստեղծմանն ու զարգացմանը,

7. Իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր:

Հեռ.` (+374 94) 808011

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ,ք. Իջևան

Ֆաքս` 026340144

Էլ. փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Վեբ կայք՝

http://www.youngtavush.am

 

 

Թռիչք,   կրթամշակութային  և խորհրդատվական ՀԿ

 

«Թռիչք» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 13-ին՝ այն նշվում է որպես կազմակերպության ծննդյան օր: Իր գոյության առաջին երկուտարիների ընթացքում հասցրել է իրականացնել 4 դրամաշնորհային ծրագիր, իսկ 2009թ.ից սկսել է վերակազմավորումը և հանդես է գալիս արդեն բոլորովին նոր, երիտասարդ կազմով, նոր գաղափարներով ու ավելին իրականացնելու մեծ ձգտումներով: Այդ թվականից ի վեր ՀԿ -ում գործում են`լրագրողական, գեղարվեստական և հայորդաց խմբակներ, երիտասարդական թև: 2013 թվականից կազմակերպությունը հանդիսանում է EVS ծրագրի հետ, որի շրջանակներում ունեցել է կամավորներ՝ Լիտվայում, Չեխիայում, ովքեր մասնակցելով սեմինարներին ստացել են միջազգային սերտիֆիկատներ: 2014 թվականից կազմակերպությունն ընդլայննելով իր գործունեությունը ունի հետևյալ խմբակները՝ կիթառ, անգլերեն, ռուսերեն, լեհերեն, Եվրո ակումբ,համակարգչային դասընթացներ, ֆոտո ակումբ, բանավեճերի ակումբ, բանախոսությունների ակումբ և այլն... Կազմակերպությունը համագործակցում է ՏԻՄ-ի, տարբեր ԶԼՄ- ների, ՀԿ- ների և այլ կառույցների հետ: Երիտասարդական թևը հաճախ կազմակերպում է կլոր-սեղան քննարկումներ, արշավներ, ծառատունկեր, գրական և այլ միջոցառումներ՝ կարևորելով ինքնակրթությունն ու քաղաքացիական նախաձեռնողականությունը:

Հասցեն՝ ք. Վանաձոր

Թաթերական 6

հեռ. 0322. 2-45-07

Email-  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

 

Պարենի համաշխարհային ծրագիր

 

ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով փրկել մարդկային կյանքեր արտակարգ իրավիճակներում, պահպանել և վերականգնել ապրուստը երկարատև ճգնաժամերում, լուծել սովի վերացման խնդիրը խրոնիկ դարձած իրավիճակներում և ստեղծել սովի դեմ պայքարի համար կարողություններ:

Պարենի համաշխարհային ծրագիրը մի շարք գործիքներ է կիրառում պարենային օգնություն տրամադրելու և սովի խնդրի առավել երկարաժամկետ լուծումներ գտնելու համար: Պարենի համաշխարհային ծրագիրն իր գործունեությունը սկսել է 1993 թ.` անկախության և դրան հաջորդած Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքում ստեղծված պայմաններում փախստականներին և տեղահանված անձանց տրամադրելով պարենային օգնություն: Այդ ժամանակից ի վեր ՊՀԾ-ն ընդլայնել է իր գործունեությունը` այն ուղղելով գյուղական վայրերում խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավմանը:

Սնունդ աշխատանքի դիմաց և Կանխիկ աշխատանքի դիմաց ծրագրերն ուղղված են խոցելի խմբերին հետևյալ վեց մարզերում`Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք:

ՀԱՍՑԵ`

Պարենի համաշխարհային ծրագիր
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 51 12
Ֆաքս` (374 10) 54 27 41
Էլ. փոստ`  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
URL: http://www.wfp.org
http://www.wfp.org/countries/armenia
http://www.un.am

 

Երիտասարդական միջոցառումների իրականացման Կենտրոն

 

 

Հաշվի առնելով երիտասարդության առջև ծառացած խնդիրները և երիտասարդության պոտենցիալի բացահայտման և զարգացման անհրաժեշտությունը` "Երիտասարդական Միջոցառումների Իրականացման Կենտրոն" ՊՈԱԿ-ն իր առջև ունի հետևյալ նպատակները` 

1) Ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված պետական նպատակային ծրագրերի ու միջոցառումների իրականացումը. 
2) Ազգային երիտասարդական քաղաքականության առաջնայնությունների համատեքստում երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի ծրագրերի իրականացմանն աջակցության ցուցաբերումը. 
3) Ազգային երիտասարդական քաղաքականության պետական և ոչ պետական հատվածների փոխգործակցությանն ուղղված միջոցառումների իրականացումը.
4) Երիտասարդական նախաձեռնությունների համակողմանի աջակցությունը.
5) Երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը, համապատասխան տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը և հրապարակումը.
6) Երիտասարդների մասնակցությունը խթանող դասընթացներին, սեմինարներին, համաժողովներին, այլ կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպումը և երիտասարդների ոչ ֆորմալ կրթությանն աջակցությունը.
7) Երիտասարդական համաժողովների և տարբեր այլ հավաքների կազմակերպումը, հրատարակումների իրականացումը, խորհրդատվության տրամադրումը, տեղեկատվության տարածումը. 
8) Օտարերկրյա և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցությունը

9) Երիտասարդների շարժունակությունը և տարբեր ծառայությունների մատչելիությունը խթանող ծրագրերի իրականացումը.
10) Երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, կամավորական աշխատանքների խրախուսումը. 
11) Ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ և երիտասարդական աշխատանքի արդի այլ գործիքների կիրառմամբ ինովացիոն ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը.
12) Երիտաuարդների կարողությունների և ունակությունների բացահայտումը և որոշումը.
13) Հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման համակարգի վարումը, պահպանումը և զարգացումը.
14) Երիտասարդության զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը.
15) Հաշմանդամ երիտասարդների համար հավասար հնարավորությունների ընձեռմանը և հասարակական կյանքի ակտիվ ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

9 Աբովյան 
Yerevan 0001 
Armenia
+374 77 104547 

E-mail:  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
URL: http://erit.am

 

 

ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

 

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը սկսել է գործել 2001 թվականից։ Շվեյցարիայում այն հանդես է գալիս որպես «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միություն, իսկՀայաստանում` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, որն իր առաքելությունն իրականացնելու նպատակով ստեղծել է երկու կենտրոն. Երևանում` «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն և Գյումրիում` Սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոն: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տարբեր նվիրատվությունների, դրամաշնորհների, դրամահավաքների, այլ հիմնադրամների և անհատ բարերարների աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում իրականացրել և շարունակում է իրականացնել բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ։ Իր գործունեության ընթացքում հիմնադրամն իրականացրել է 40 շինարարական ծրագրեր, 15 գյուղատնտեսական ծրագիր Հայաստանի 19 գյուղական համայնքներում, տրամադրել է 261 կրթաթոշակ, որոնց ընդհանուր բյուջեն կազմել է 30,467,981 ՀՀ դրամ, հովանավորել և շարունակում է հովանավորել տարեկան 34 ընտանիք, ողջ գործունեության ընթացքում՝ 55,699,160 ՀՀ դրամ։ Տարամադրել է բժշկական օգնություն 6, 001, 740 ՀՀ դրամ արժողությամբ և հումանիտար բեռներ՝ 57,167,367 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։

Հասցե:  Հայաստան, ք. Երեւան, Թումանյան փող. 24, բն. 5  
Հեռախոս:  584032   541844  
Էլ.հացե:    Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Կայք:  www.kasa.am www.facebook.com/Espaces

 

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել և նպաստել Հայաստանում ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործին: Հինադրվելով 1998թ.-ին՝ ՔՀԻ-ն իրականացրել է  ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին վերաբերող մի շարք ծրագրեր, հետազոտություններ և հրապարակումներ: Հիմնադրման օրից ՔՀԻ-ն աշխատել է և շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրազեկվածությանը, խաղաղապահությանն ու հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև երիտասարդների  կարողությունների զարգացմանը: Կազմակերպության գործունեությունն ուղղված է պետական մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը` միաժամանակ նպաստելով քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՔՀԻ-ն ծրագրերի իրականացման ընթացքում երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններ է հաստատել տարբեր պետական գործակալությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և արդարադատության նախարարությունները, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ԵԱՀԿ-ն, Penal Reform International-ը (PRI) և Բռնությունների կանխարգելման ասոցիացիան:

  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, Երևան, Այգեստան, 11-րդ փողոց, 43 տուն(Կենտրոն վարչ. շրջան Երևանում)• +374-10-574317
  • Վեբ-կայք`www.csi.am

 

 

ԳՈՒՄ ՀԿ

 

«Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն 2000 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է հետևյալ առաքելությամբ`կրթությունևհամագործակցությունհանունքաղաքացիականհասարակությանզարգացման:

ԳՈՒՄ ՀԿ-ն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` նպաստելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿ), կրթական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների/ՏԻՄ/ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացներին:

ԳՈՒՄ ՀԿ-ն Հայաստանում հայտնի է որպես ծառայություն մատուցող առաջատար կազմակերպություն: ԳՈՒՄ ՀԿ-ն ծառայություններ է մատուցում  2003թ. իր հիմնադրած  ԳՈՒՄ ՍՊԸ-ի միջոցով: ՀԿ-ն իր գործունեության ընթացքում իրականացրել է   բազմաթիվ ծրագրեր և մատուցել ծառայություններ` ուղղված կրթական /կառավարում, ուսուցման նոր մեթոդներ, մասնագիտական…/ և համայնքային ոլորտների հիմնախնդիրների լուծմանը, համայնքների զարգացման ռազամավարությունների մշակմանը, ինչպես նաև հանդես եկել հասարակության տարբեր խմբերի շահերի պաշտպանության  նախաձեռնություններով:

Հասցե`
ք. Երևան, Նաիրի Զարյան 73/1

Հեռախոս`
010 78 00 22

Էլ.փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Վեբ-կայք՝ http://gumiso.am

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

«Խաղաղության երկխոսություն»-ը Հայաստանում գրանցված նոր հասարակական կազմակերպություն է, որում միավորված տարբեր երկրների ներկայացուցիչները (Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Գերմանիայից), ինչպես իրենց հայրենի երկրներում, այնպես էլ Կովկասում խաղաղասիրական բնագավառում երկար տարիների աշխատանքային փորձ ունեն:

«Խաղաղության երկխոսության» առաքելությունն է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովումը տարածաշրջանային, ազգային, միջազգային մակարդակներում, ինչպես նաեւ փոխադարձ հարգանքի պայմաններում ընթացող երկխոսության խթանումը հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ` կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը հասնելու եւ նորերը կանխարգելելու երկարաժամկետ նպատակով:

  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, Լոռու մարզ, Վանաձոր, Մյասնիկյան փող., 12 շենք, բն.40• +374-322-21340

Վեբ-կայք` http://www.peacedialogue.am

 

 

ՔԱՈՒՆԹԵՐՓԱՐԹ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ

 

Քաունթերփարթ Ինթերնեշնլը սկսել է աշխատել Հայաստանում 2001թ, երբ իր գործունեությունը սահմանափակված
էր Համայնքային և մարդասիրական օգնութան ծրագրով (ՀՄՕԾ)` ֆինանսավորվելով ԱՄՆ դեպարտամենտի կողմից:
Տասը տարի շարունակ Քաունթերփարթի ՀՄՕԾ թիմը օգնեց կարիքավոր համայնքներին` տրամադրելով մարդասիրական
պարագաներ` նվիրաբերված կառավարության, կորպորացիաների, բարեգործական կազմակերպութունների և անհատների կողմից: ՀՄՕԾ գործունեությունը շարունակում է թեթևացնել այն բեռը, որ զգում են Հայաստանի համայնքներն այսօր և երկրի զարգացմանը զուգընթաց` ՀՄՕԾ աջակցությունը նույնպես նպաստել է Հայաստանում քաղաքների և գյուղերի առաջընթացի երկարատև գործընթացին:

 

 

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ՀԿ Կենտրոնի նպատակն է քաղաքացիական հասարակության զարգացման միջոցով ամրապնդել ժողովրդավարությունը: Կազմակերպության նպատակային շահառուներն են ՀԿ-ները, համայնքային կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունների խմբերը և քաղաքացիական հասարակության այլ կառույցները: Իր նպատակների իրականացման համար ՀԿ Կենտրոնն աշխատում է քաղաքացիական հասարակության կառույցների կազմակերպական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ: Կազմակերպությունը ջանքեր է ներդնում ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական հասարակության բոլոր տարրերի հետ աշխատելու ուղղությամբ:

ՔՇՊԱԾ-ի շրջանակներում ՀԿ Կենտրոնի հյուսիսային մասնաճյուղը ներգրավված է Քաունթերփարթ ինթերնեշնլի/ՔՇՊԱԾ-ի անունից Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում հայկական ՀԿ-ներին տրամադրված շահերի պաշտպանության դրամաշնորհային նախաձեռնությունների ղեկավարման աշխատանքներում:

  • Հասցե, հեռախոս
  • գրասենյակ
    Հայաստան, 2001, Լոռու մարզ, Վանաձոր, Գարեգին Նժդեհի փող., 9/2ա շենք, 2-րդ հարկ• գրասենյակ` +374-322-43315+374-91-743315 (բջջ.)• համակարգող` +374-91-643317 (բջջ.)
  • Ֆաքս
  • • +374-322-43315
  • Վեբ-կայք
  • http://www.ngoc.am

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (CDPF)

 

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ)` ստեղծված  2006թ.-ին, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա առաջընթացին` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խթանման միջոցով:

Իր առաքելությանը հավատարիմ` ՔԶՀՀ-ն իրականացրել է բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ: Վերջին շրջանում կազմակերպությունն իրականացրել է 10 ծրագիր, տրամադրել է շահերի պաշտպանության և ընտրությունների վերաբերյալ 77 դրամաշնորհային ծրագիր և 54 կրթաթոշակ:

  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, 0019, Երևան, Պռոշյան փող., 11/5 շենք(Կենտրոն վարչ. շրջան Երևանում)• +374-10-586012
  • Կայք: http://www.cdpf.am/am/15/

 

 

ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ

 

«Վորլդ Վիժն»-ը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը: «Վորլդ Վիժն» կազմակերպությունը Հայաստան է եկել 1988-ին` 1 մլն. դոլարի անհապաղ օգնություն տրամադրելով 1988թ. աղետալի երկրաշարժից տուժածներին:

Հաջորդ ամիսների ընթացքում տրամադրվել է ավելի քան 3 մլն. դոլարի դեղորայք եւ օգնություն: Հետագա 24 տարիների ընթացքում կազմակերպության ծրագրերն ուղղված են եղել ոչ միայն աղետի հետեւանքների վերացմանը, այլեւ՝ համայնքների կյանքը բարեփոխելուն: «Վորլդ Վիժն Հայաստան»-ը տարեմուտին նշեց Հայաստանում իր գործունեության 25-ամյակը:

Ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով Վորլդ Վիժնը համագործակցում է ՀՀ կառավարության, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանյաց Եկեղեցու, ՄԱԿ-ի գործակալությունների, ԱՄՆ ՄԶԳ և միջազգային այլ դոնոր կազմակերպությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ:

Վորլդ Վիժն Հայաստան,
Ռոմանոս Մելիքյան 1,
Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Հեռ.` (+374 10) 749118, 749119
Ֆաքս`(+374 10) 749148

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

1995 թվականն էր` Անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու իրավունքների ոտնահարումների գագաթնակետի տարին: Առանձին լրագրողներ հոդվածներով, հասարակական ու քաղաքական ակտիվիստներ հայտարարություններով ու փոքրիկ ցույցերով փորձում էին դիմագրավել իշխանության ճնշումներին, սակայն դիմադրությունը հսկա պետական մեքենայի դեմ չնչին արդյունքներ էր տալիս:

Նրանք որոշեցին միավորել ուժերն ընդդեմ պատժիչ ու ճնշող համակարգի: 1995 թվականին ստեղծվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ): Անվանումը խորհրդանշում է խորհրդային ժամանակների իրավապաշտպան շարժումը, այսուհանդերձ այն նաև գործնական նշանակություն ունի: Հայաստանն արդեն ստորագրել էր մարդու իարվունքներին վերաբերող միջազգային պայմնագրեր, իր ցանկությունն էր հայտնել դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ, և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունները հսկողի դերն էր ստանձնում ու աջակցում մարկանց իրավունքների պաշտպանությանը: ՀՀԿ կողմից առաջին հայտարարությունն արվեց փախստականների վերաբերյալ, որոնց իրենց կացարաններից իշխանությունը փորձում էր վտարել:

 

 

 

Երիտասարդական ալիք

 

 

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003թ-ին՝ Վանաձորում:Մեր առաքելությունն է՝ ակտիվացնել երիտասարդության դերը իրավական պետության կառուցման, քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացում, Աջակցել երիտասարդության խնդիրներիլուծմանը: Կազմակերպության կողմից ծավալվող գործունեության հիմնական նպատակներն են` ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը հանրային, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և զարգացման գործընթացներում,ակտիվացնել երիտասարդության մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներում և օրենսդրության կատարելագործման նախաձեռնություններում,նպաստել երիտասարդների կարողությունների ու հմտությունների զարգացմանը,  սեփական իրավունքների պաշտպանության բնագավառում գիտելիքների մակարդակի բարձրացմանը:   Զարգացնել կամավորական աշխատանքի գաղափարը երիտասարդության շրջանում, աջակցել միջազգային ծրագրերին նրանց մասնակցությանը: Համագործակցում ենք պետական կառույցների և ԶԼՄ-ների, միջազգային, երիտասարդական, հասարակական, ինչպես նաև մարզա-մշակութային կազմակերպությունների հետ: Հանդիսանում ենք տարածաշրջանային և միջազգային մի շարք ցանցերի անդամ, ունենք տարածաշրջանային և ցանցային համագործակցության հաջողված փորձառություն:

Հասցե: ք.Վանաձոր,Լալվարի 28, 377200

Հեռախոս: (0322) 25978 ՌՍ, 20524, 62436 ԱԳ, 60149 ԳՊ

Էլ.Փոստ: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

որոնում