ՀայEng

Երեխաների պաշտպանության ոլորտում իրազեկվածության բարձրացում

2015թ   դեկտեմբերի  15-ից -30-ը  CCMS  ( << Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ)-ի կողմից կազմակերպվել էին  երեխաների պաշտպանության վերաբերյալ դասընթացներ` ՀՀ Լոռու մարզի  Հաղպատ, Քարինջ,Պուշկինո,  Պրիվոլնոյե  և  Կողես համայնքներում: Դասընթացները  վարեց   Լոռու մարզպետարանի

Ընտանիքի ,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ`Նարեկ Սարգսյանը: Դասընթացի նպատակը համայնքի բնակիչների և երեխաների պաշտպանության ոլորտում ծառայություն  մատուցողների իրազեկվածության բարձրացումը և ակտիվ համագործակցությունն էր: Դասընթացի թեման էր  <<Երեխաների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների և կառավարման օղակների իրավունքները և պարտականությունները >>: Դասընթացներին  մասնակցել են վերը նշված համայնքների երիտասարդ  ծնողներ, դպրոցների  կառավարման , ծնողական, աշակերտական խորհուրդների  անդամներ , համայնքների ՏԻՄ աշխատակազմ , ՀԱԽ անդամներ,  ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ, համայնքների առողջապահական  ոլորտի ներկայացուցիչներ:

Դասընթացների շարքն իրականացվել են CCMS-ի կողմից, Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ ֆինանսական աջակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

որոնում