ՀայEng

Ֆոկուս խմբային քննարկում Հաղպատ համայնքում

Փետրվարի 10-ին Հաղպատ համայնքում CCMS («Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն») ՀԿ իրականացրեց երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկում մեթոդոլոգիայով, որն անցկացվեց ֆոկուս խմբային քննարկման միջոցով: Քննարկամնը մասնակցեցին դպրոցի աշակերտներ, ծնողներ ու ծառայություն մատուցողներ՝ ուսուցիչներ և ԽՀՀ անդամներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Ֆոկուս խմբային քննարկման նպատակն է հավաքագրել ծրագրի համար անհրաժեշտ ինֆորմացիան՝ մասնակիցների սեփական կարծիքների ու դիտարկումների հիման վրա, այնուհետև այդ ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնել:

Ֆոկուս խմբային քննարկումն անցկացվեց 3 տարբեր խմբերով. աշակերտներ, ուսուցիչներ և ծառայություն մատուցողներ: Քննարկումները վարեցին CCMS («Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն») ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը, սոցիալական աշխատողներ՝ Լուսինե Իսրայելյանն ու Տիգրան Մխիթարյանը:

 

 

ֆոկուս խմբային քննարկման հիմքում 5 որակական ցուցիչ է դրված, որոնք գնահատում են համայնքում երեխաների պաշտպանության հարցում առաջացող խնդիրների հետ կապված առկա իրավիճակը:

Որակական ցուցիչները մասնակիցների կողմից գնահատվեցին 1-5 բալանոց համակարգով: Այնուհետև ֆոկուս խմբային քննարկման մասնակիցների կողմից կազմվեց բարեփոխումների պլան, որը հետագայում մշակվելու է և իրականացվելու է նրա կատարման ամենամսյա մշտադիտարկում համայնքի բնակիչների կողմից:

Այս նախաձեռնությունն իրականացվում է CCMS («Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն») և «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ աջակցությամբ իրականացվող  ծրագրի շրջանակներում: Նման ֆոկուս խմբային քննարկումներ կազմակերպվում են նաև այլ համայնքներում:

որոնում