ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ CCMS-ՈՒՄ
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ն ( CCMS ) հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Նորաշեն և Միխայլովկա համայնքների համայնքային համախմբողի թափուր պաշտոնի համար:
Աշխատանքի նպատակը՝
Խթանել համայնքային ակտիվությունը՝ համագործակցելով համայնքային կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
Աշխատողի աշխատանքի վայրն է հանդիսանում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանների Նորաշեն և Միխայլովկա համայնքները:
Հիմնական պարտականությունները՝
«Հովանավորության ծրագրում» նախատեսված գործառույթները:
Պահանջվող որակավորումը և հմտությունները:
Ցանկալի է`
• բարձրագույն կրթություն /հումանիտար ոլորտի/,
• կազմակերպչական ունակություններ և թիմային աշխատանքների հմտություններ,
• մարդկանց հետ շփվելու, համախմբելու և ներգրավելու կարողություններ,
• հայերենի գերազանց իմացություն ևհ ամակարգչով աշխատելու հմտություններ /Word, Excel, e-mail/
Աշխատանքի ընդունվելու ցանկացողներին խնդրում ենք մինչև 2016 թ.-ի ապրիլի 20-ը ուղարկել ինքնակենսագրություն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել այն CCMS-ի ք. Ալավերդի, Ջրավազանի 5ա հասցեում գտնվող գրասենյակ:
Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք զանգահարել 0253 -2 -44-43 հեռախոսահամարով: