ՀայEng

«Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հանդիպում Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների համայնքները ներկայացնող ուսանողների և ուսուցիչների միջև

2016թ-ի ապրիլի 21-ին Ալավերդի քաղաքում գտնվող  CCMS («Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն») ՀԿ-ի գրասենյակում «Երիտասարդության ձայն հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական անդրսահմանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքները ներկայացնող 10 ուսանողների, այդ համայնքներից ընտրված 10 դպրոցների ուսուցիչների և ծրագրի ղեկավարների միջև:

Սա ուսանողների և ուսուցիչների միջև ծրագրի ղեկավարների հետ համատեղ առաջին հանդիպումն էր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախորդ հանդիպումների արդյունքներն ու տպավորությունները, որոշվեց, թե յուրաքանչյուր ուսանողը որ դպրոցի հետ համատեղ է աշխատելու:

Հանդիպման նպատակն էր՝ «Երիտասարդության ձայնը  հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագրի շրջանակներում մշակել համատեղ գաղափարներ, որոնք հետագայում յուրաքանչյուր ուսանող քննարկելու է իր կողմից արդեն ընտրված դպրոցի աշակերտների հետ՝ հատուկ դասընթացի շրջանակներում:

Մոտ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում ակտիվություն ցուցաբերեցին թե ուսանողները, թե ուսուցիչները: Հետաքրքիր գաղափարներ հնչեցին, որոնք հետագայում մշակվելու են նրանց կողմից:

 

 

Ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպումը նախատեսվում է մայիսի 8-ին՝ կրկին Ալավերդիում, սակայն արդեն վրացական կողմի ուսանողների և ուսուցիչների ներկայությամբ ևս:

«Երիտասարդության ձայնը  հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագիրն  իրականացվում է Վրաստանի Հանրապետության Մարնեուլիի, Բոլնիսիի  և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում՝ «Մարնեուլիի Ժողովրդավար Կանանց Խորհուրդ» ՀԿ-ի, «Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «Civitas Georgca» ՀԿ –ի կողմից՝ Եվորպական Միության աջակցությամբ:

որոնում