Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Ի՞նչ կարող է ձեզ պատմել գիրքը, երբևիցե սրճե՞լ եք շնչող գրքի հետ PDF Տպել Էլ.փոստ


 

 

 

 

 

Ուշադրություն



Հիմա դուք ունեք այդ հնարավորությունը

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է մարդկային գրադարան (human library), որն իրենից ներկայացնում է հետևյալը` գրքեր ընթերցելու փոխարեն զրուցում ենք «կենդանի գրքի» հետ, ծանոթանում ենք անձնական փորձին, հնարավորություն ենք ունենում վեր հանել «գրքի թեմայի» առչնությամբ մեզ հուզող հարցերը, քննարկել խնդիրները և հասարակությունում առկա կարծրատիպերը:


Այս նախաձեռնությունը նպատակ ունի առերես զրույցների և անձնական պատմությունների միջոցով նվազեցնել խտրականությունը և փոխել հասարակության տարբեր խմբերի հանդեպ առկա կարծրատիպերը: 
Շրջիկ, շնչող գրադարանն այս անգամ կլինի՝

 

 

Ալավերդի քաղաքում՝ մայիսի 3-ին ժամը 13:00-ին "Centre for Community Mobilization and Support" ՀԿ-ում, հասցե՝ Ջրավազանի 5ա /043 93 50 53, 0253 2 44 43/:

 

Եթե այս ամենը Ձեզ հետաքրքրեց, ապա միացեք մեզ:


Ծրագրի մանրամասների և հարցերի համար կարող եք զանգահարել՝


+374 94 56 56 26


+374 60 44 56 26

 

Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/events/1733439166897871/