ՀայEng

Շնորհավոր ԵՐԵԽԱՆԵՐԻ պաշտպանության օրը

Մեր փոքրիկ բարեկամներ,  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն սրտանց շնորհավորում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն միշտ կանգնած է երեխաների կողքին, ինչպես նաև պաշտպանելով երեխաների իրավունքները, կազմակերպում է բազմաբնույթ թեմաներով սեմինար-քննարկումներ, նրանց օգնելով, որպեսզի դառնան առավել գիտակից և պահանջատեր, մեծանան  որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը  հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն միանալով  այս  հրաշալի օրվա բոլոր մաղթանքներին ցանկանում է մանուկներին ուրախ մանկություն, ծնողական ջերմություն և շատ-շատ խաղալիքներ:

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ

որոնում