ՀայEng

Քննարկում Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին

 

Հունիսի 3-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի Ալավերդու գրասենյակում տեղի ունեցավ բաց քննարկում, որը կազմակերպել էր Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը: Քննարկման նպատակն էր՝ վերաիմաստավորել վերջին ռազմական գործողություններից հետո Հայաստանում ժողովրդավարության, ազատությունների և ընտրական համակարգերի մակարդակի և երկրի կայացման ու զարգացման, բանակի մարտունակության, պատերազմում հաղթանակի հնարավորության միջև պատճառահետևանքային կապերը:


 

Քննարկման բանախոսն էր Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը: Քննարկումը բաց էր հանրության և լրագրողների համար, քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր հղելու բանախոսին, ինչպես նաև ներկայացնելու սեփական տեսակետները:

 



որոնում