ՀայEng

Դասընթաց՝ բանավեճ վարելու հմտություններ ձեռք բերելու նպատակով

Հունիսի 10-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի Ալավերդու գրասենյակում տեղի ունեցավ դասընթաց՝ «Ճանապարհ դեպի խորհրդարան» թեմայով, որը կազմակերպել էր  Վրաստանի «Civitas Georgca» ՀԿ-ը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ: «Ճանապարհ դեպի խորհրդարան» դասընթացի նպատակն էր՝ երիտասարդների մոտ զարգացնել բանավիճելու հմտությունները՝ բանավեճերի մրցույթներ կազմակերպելու միջոցով: Դասընթացավարը «Civitas Georgca» ՀԿ-ի ներկայացուցիչ Լևան Կուռուլաշվիլին էր:

Դասընթացին ներկա էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի շահառու համայնքների դպրոցների ուսուցիչներ՝ Ստեփանավանի և Ալավերդու տարածաշրջանից, ինչպես նաև ուսանողներ և համայնքային ակտիվ խմբերի անդամներ:

 

 

«Ճանապարհ դեպի խորհրդարան» դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին բանավեճ անցկացնելու տեսական գիտելիքներ, որից հետո մասնակիցներն անցան գործնական աշխատանքի և տեղում բանավիճեցին տարբեր թեմաներով:

 

 

որոնում