ՀայEng

150մ ցանկապատ և 10 գրատախտակ՝ Քարինջի, սպորտային գույք՝ Կողեսի միջնակարգ դպրոցներին

2016 թվականի փետրվարին Քարինջ համայնքում երեխաների պաշտպանության թեմաներով ֆոկուս-խմբային քննարկումների ժամանակ աշակերտները և դպրոցի տնօրենությունը բարձրացրել էին դպրոցի ցանկապատման խնդիրը: Դպրոցը գտնվում է ձորի եզրին, այդ իսկ պատճառով մեծ վտանգ կար, որ երեխաները կարող են դժբախտ պատահարի զոհ դառնալ՝ գլորվելով ձորը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երեխաները ֆիզկուլտուրայի դասաժամը դրսում են անցկացոնում և վազվում: Նշված խնդիրը ներառվել էր համայնքի բարեփոխումների պլանում: 2016 թվականի մայիս ամսին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով երեխաների անվտանգության խնդիրը, ուսումնասիրություն կատարեց և աջակցեց դպրոցին տրամադրելով 150 մետր ցանկապատի ցանց:

Աջակցությունն իրկանացվել է «Վորլդ Վիժն» ՄԲԿ Ալավերդու ՏԶԾ-ի երեխաների պաշտպանության ծրագրի շրջանակներում: Նույն ծրագրի շրջանակներում սպորտային գույք է տրամադրվել Ստեփանավանի տարածաշրջանի Կողես համայնքի միջնակարգ դպրոցին: Կողեսի միջնակարդ դպրոցի երեխաներն այժմ ֆիզկուլտուրայի դասերն ավելի հաճույքով կանցկացնեն, քանի որ գույքը համալրվել է ցատկաձիով, զսպանակով, մագլցելու պարանով, 2 նստարաններով և մարզապարկով:

 

Քաղաքացիների ձայն և գործողություն (ՔՁԳ)  մեթոդաբանության շրջանակներում դպրոցների աշակերտները հնարավորություն են ունենում բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները:

որոնում