ՀայEng

Եռօրյա դասընթաց հեծանվորդ-ուղեկցորդների համար

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման հասարակական կազմակերպությունը սույն թվականի հուլիսի 19-21-ը կազմակերպում է եռօրյա դասընթաց հեծանվորդ-ուղեկցորդների համար:

Դասընթացն իրականացվում է «Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել «Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության աջակից ծրագրի» շրջանակներում և ֆինանսավորվում է ԵՄ կողմից:

Դասընթացն ուղղված է հեծանվային զբոսաշրջության առանձնահատկություններին: Մասնակիցները կծանոթանան ծրագրի ընթացքում մշակված նոր զբոսաշրջային փաթեթներին և հնարավորություն կստանան անցնել գործնական ուսուցում /հեծանվային վարժանք/:

Դասընթացի իրականացման վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Մարգահովիտ
Դասընթացին կարող են մասնակցել՝ Լոռի, Տավուշ եւ Շիրակի մարզերից
Գրանցման վերջնաժամկետ՝ 13 հուլիսի, 2016թ., ժամը 18:00: Գրանցվելու համար սեղմել այստեղ:

Հարցերի համար կարող եք զանգահել +374 322 4 33 15 «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ գրասենյակ կամ գրել  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեին:

որոնում