ՀայEng

Դասընթաց-քննարկում պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատման թեմայով

Հուլիսի 6-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում երիտասարդների, երիտասարդ ծնողների և մանկաբարձ-գինեկոլոգի հետ  «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում:

Կարևորելով ծնողների դերը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման  հարցում, երիտասարդների, երիտասարդ ծնողների հետ դասընթաց-քննարկումը նվիրվեց «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի,  դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության մասին» թեմային:

Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի,  դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության մասին գիտելիքները կարևոր են, որպեսզի դեռևս չծնված երեխայի հանդեպ չդրսևորվի խտրական վերաբերմունք, քանի-որ այդ խտրական վերաբերմունքը կարող է դառնալ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառ:

Երիտասարդների, երիտասարդ ծնողների հետ դասընթաց-քննարկաման ժամանակ դասընթացավարը համանման խնդիրներ ունեցող պետությունների փորձը վեր հանեց, մասնակիցները դիտեցին թեմատիկ ֆիլմեր, վերլուծեցին խնդրի հետ կապված տարբեր մոտեցումները և ընկալումները, եղան օրինակներ անձնական փորձից, ինչպես նաև վերլուծություն եղավ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, եղան թեմային վերաբերող կանխարգելիչ  առաջարկություններ:

 


«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ ՀԿ) հասարակական կազմակերպության, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության (ՄԶՄԿ), «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ»), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ:


 

որոնում