ՀայEng

Դասընթաց-քննարկում Լոռու մարզի համայնքներում

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում «Լիարժեք սերունդ» ծրագիրը  հուլիսի 11-15-ը իրականացրեց դասընթաց-քննակրկում Լոռու մարզի՝ Ախթալա, Շնող, Հաղպատ, Թումանյան, Աքորի, Օձուն և Արևածագ համայնքներում:

Դասընթաց-քննարկման թեման էր  «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի,  դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության մասին» թեմային:

Գրեթե բոլոր համայնքներում դասընթաց-քննարկման մասնակիցները նախատեսվածից շատ էին, որը անչափ ոգևորիչ էր և խթան հանդիսացավ, որպեսզի դասընթաց-քննարկումը առավել մատչելի և իրազեկելի դառնա, նույնիսկ Արևածագ համայնքում մասնակիցները այնքան շատացան, որ երիտասարդ տղաների մի մասը ստիպված ոտքի վրա մնաց մինչև դասընթաց-քննարկման ավարտը, ցուցաբերելով հետաքրքրություն:

Բոլոր դասընթաց- քննարկումները տեղի ունեցան համայնքի բուժհաստատությունում, որին ներկա էին բուժհաստատություն բժիշկները, բուժքույրերը, ներկա էին երիտասարդ աղջիկ-տղաներ, հղիներ, երիտասարդ մայրիկներ, նորապսակներ և տատիկներ:

Բոլոր մասնակիցներին հուզեց Հայաստանում առկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը, եղան թեմային վերաբերող կանխարգելիչ առաջարկներ, եղան այդ առաջարկներին հակադարձողներ, ներկաները  սեփական օրինակներով հանդես եկան, հանդես եկան համայնքների բժիշկները, ներկայացնելով՝ թե ինչպիսի առողջական խնդիրներ կունենա հղիության ընդհատում կատարած կինը, պատրաստակամ և մշտապես լինելով «Լիարժեք սերունդ» ծրագրի կողքին, իր յուրահատուկ մեկնաբանությամբ ելույթ ունեցավ Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը՝ Օձուն և Արևածագ համայնքներում:

Հիշեցնենք, որ «Լիարժեք սերունդ» ծրագիրը իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից,  Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում , որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) « Սեյվ դը Չիլդրեն» , «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (ՄԿՀԽ) հասարակական կազմակերպությունների կողմից:

որոնում