ՀայEng

Լոռու մարզի համայնքներում շարունակվում են դասընթաց-քննարկումները

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում «Լիարժեք Սերունդ» ծրագիրը  հուլիսի 18-22-ը իրականացեց դասընթաց-քննակրկում Լոռու մարզի` Գյուլագարակ, Վարդաբլուր, Յաղդան, Ագարակ և Գարգառ համայնքներում:

Դասընթաց-քննարկման թեման էր  «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի,  դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության մասին» թեմային:

Բոլոր դասընթաց- քննարկումները տեղի ունեցան համայնքի բուժհաստատությունում, որին ներկա էին բուժհաստատության բժիշկները, բուժքույրերը, ներկա էին երիտասարդ աղջիկ-տղաներ, հղիներ, երիտասարդ մայրիկներ, նորապսակներ, տատիկներ և նախապես  ճանաչողական սեմինարի մասնակցած կամավորներ:

Բոլոր համայնքներում դասընթաց-քննարկման մասնակիցները նախատեսվածից շատ էին, որոնք մեծ ուշադրությամբ լսում էին Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը, դրա հետևանքներն ու վիճակագրական տվյալները, իսկ որոշ համայնքներում քննարկման ժամանակ այնպիսի ակտիվություն առաջացավ, որ անգամ չզգացվեց նախատեսված ժամանակի անցնելը:

Շատ կարևոր և իմաստալի խոսեցին ներկա տատիկները, հորդորելով բոլոր երիտասարդներին ունենալ աղջիկ, մի 70-ամյա տատիկ այսպես ասաց․- «Ես 3 տղա ունեմ, բոլորն էլ լավն են, բայց ինձ համար ոչ մեկը աղջկ չէ»:

 


Հիշեցնենք, որ «Լիարժեք սերունդ» ծրագիրը իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից,  Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում , որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) « Սեյվ դը Չիլդրեն» , «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (ՄԿՀԽ) հասարակական կազմակերպությունների կողմից:

որոնում