ՀայEng

Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ

ՀՀ –ում գործող հասարակական կազմակերպությունների հայտարարությունը 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ
Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ մտահոգված ենք երեկ, հուլիսի 29-ին Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ գործադրած անհամաչափ ուժի կիրառմամբ : Դատապարտում ենք խաղաղ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ գործադրած ոչ ադեկվատ գործողությունները, որոնց ընթացքում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, այդ թվում նաև անչափահասներ ստացել են տարբեր տեսակի և աստիճանի վնասվածքներ: 
Մենք վստահ ենք, որ մեր երկիրը նմանատիպ գործողություններով հետքայլ է կատարել՝ առանց այն էլ թույլ հիմքերի վրա գտնվող ժողովրդավարական գործընթացների հարցում:

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից և պետական համապատասխան մարմիններից, անհապաղ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, հայտնում ենք մեր հաստատակամությունը, կանգնել ՀՀ քաղաքացու կողքին և պաշտպանել ՀՀ քաղաքացու ազատությունները և նրա կողմից իրականացվող ազատ կամքի դրսևորումները:
1.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ 
2.«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
3.«Գյումրու ուսանողական խորհուրդ» ՀԿ
4.Շիրակի երիտասարդական հիմնադրամ
5.«Խաղաղության երկխոսություն»  ՀԿ 
6.«Առաջընթաց» Երիտասարդական ՀԿ 
7.«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ 
8.«Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ
9.«Երիտասարդ Տավուշ» ԵՀԿ
10. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
11«Ախուրյան» երիտասարդական ՀԿ 
12.Ժուրնալիստների  «Ասպարեզ» ակումբ ՀԿ 
13.«Լոռեցիների միավորում» ՀԿ 
14.«Էկոլոգիական Հասարակական Միություն» ՀԿ
15.«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ 
16.«Վահագնի 21» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 
17.«Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» ՀԿ
18.«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ
19.«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
20.«Շիրակ Կենտրոն» ՀԿ
21.«Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ
22.«ԱՐԵՎ» Երիտասարդական ՀԿ
23.«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
24.«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
25.«ԱրմԷկտիվ Երիտասարդական Կենտրոն» ՀԿ
26.«ԱՌՏ» Երիտասարդական, Բնապահպանական և խորհրդատվական ՀԿ
27.«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ
28.«Բարեփոխում և զարգացում» Իրավապաշտպան ՀԿ
29.«Սրբազան Հող» ԲՀԿ
30.«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ ՀԿ
31.«Հարազատ Օջախ» սոցիալական և իրավապաշտպան ՀԿ
32.«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ 
33.«Ըննդեմ իրավական կամակայության» ՀԿ
34.«Լույսի Աշխարհ մսնկապատանեական երիտասարդական կենտրոն» ՀԿ

35.«Նոր Հորիզոններ» ՀԿ

Հայտարարությունը բաց է ցանկացող ՀԿ-ների միանալու համար

որոնում