ՀայEng

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ CCMS-ՈՒՄ

Հարգելի Ալավերդցի երիտասարդներ, տեղեկացնում ենք ձեզ այն մասին, որ 
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում յուրաքանչյուր հինգշաբթի օր տեղի կունենա անգլերեն լեզվի խոսակցական հմտությունների զարգացման դասընթացներ: 
Յուրաքաչյուր հինգշաբթի, կրտսեր խմբի համար (14 – 15 ) տարեկան դասընթացները կմեկնարկեն ժամը 11:00-ին և կտևեն մեկ ժամ, ավագ խմբի համար (16-30 տարեկան ) դասընթացները կսկսվեն ժամը 13 :00-ին: 
Այն երիտասարդները, որոնք ցանկանում են մասնակցել դասընթացներին՝ կարող են այցելել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ գրասենյակ, որը գտնվում է ք. Ալավերդի, Ջրավազանի 5 ա հասցեում (Շնաձորիկ , ուսումնարանի շենք, առաջի հարկ ): Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահառել՝ 0253 2- 44- 43 հեռախոսահամարով:

Դասընթացները կվարեն «Վերադարձ դեպի Հայք» ՀԿ-ի սփյուրքահայ կամավորները:
Կենտրոնում կարող են նաև կազմակերպվել ֆրանսերեն և արաբերեն լեզուների ուսուցումներ:
Ցանկացողները կարող են այցելել գրասենյակ՝ գրանցվելու համար :

 

Սիրով սպասում ենք բոլորին

որոնում