ՀայEng

Շնորհավոր Սեպտեմբերի 1

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, ծնողներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին սեպտեմբերի մեկի`  Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սեպտեմբերի  1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն  ներկայումս  սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր  և այս օրը առավել կարևոր և հիշարժան է առաջին դասարանացիների և առաջին կուրսեցիների համար:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և ծնողներին մաղթում է խաղաղություն և հաղթանակների բերկրանք, այս ուսումնական տարին իր հետ բերի բազում գիտելիքներ և բեղմնավոր աշխատանք:

որոնում